Տիգրան Ուրիխանյանին կփոխարինի Միհրանի Մովսեսյանը․ ԿԸՀ-ն արտահերթ նիստում Երևանի ավագանու անդամ է գրանցել
Քաղաքականություն
01.04.2024 | 15:44Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի մեկին գումարել է արտահերթ նիստ․ տեղեկացնում են ԿԸՀ-ից։
Նիստի օրակարգում Երևանի քաղաքապետի՝ մարտի 29-ին ԿԸՀ ուղարկած արձանագրությունն էր, որի համաձայն Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանի լիազորությունները վաղաժամ դադարել են։
ԿԸՀ արձանագրությամբ, Երևանի ավագանու անդամ է գրանցվել «Հանրային ձայն» կուսակցության համամասնական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Ալբերտ Միհրանի Մովսեսյանը։