Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքի ներկայացուցիչներին

Լուրեր

30.05.2026 | 23:02
ՊՍԺ-ն երկրորդ տարին անընդմեջ դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.05.2026 | 19:53
«Յունիսպորտը»` ֆուտզալի Հայաստանի չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.05.2026 | 19:40
«Լիվերպուլը» մնաց առանց գլխավոր մարզիչի
30.05.2026 | 19:20
BBC-ի կեղծ լոգո և ստի համակարգված արշավ՝ ՀՀ-ում իբր 840 ֆրանսիացի զինծառայողի տեղակայման մասին
30.05.2026 | 19:13
Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ
30.05.2026 | 18:59
Հայտնի են ՊՍԺ-ի ու «Արսենալի» մեկնարկային կազմերը ՉԼ-ի եզրափակիչում
30.05.2026 | 18:22
Իրանը հարված է հասցրել Քուվեյթում գտնվող ամերիկյան ավիաբազային․ լրատվամիջոց
30.05.2026 | 18:00
Կարո՞ղ է ծրագիրը տեսնել քո քվեն. ի՞նչ կա «Զանավեսի» հետևում. ԱՉՔԻ ՏԱԿ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.05.2026 | 17:53
ՄԻՊ -ը Դիլիջանում հանդիպել է բռնի տեղահանված կանանց
30.05.2026 | 17:38
ՆԱՏՕ-ի ԽՎ գարնանային նստաշրջանը մեկնարկել է Վիլնյուսում․ մասնակցում է նաև ՀՀ պատվիրակությունը
30.05.2026 | 17:10
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
30.05.2026 | 16:48
Հանրապետության տոնի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հրամանով մի շարք ծառայողներ են պարգևատրվել
30.05.2026 | 16:23
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
30.05.2026 | 15:55
Սահմանափակվելու է երթևեկությունը Աջափնյակ վարչական շրջանում
30.05.2026 | 15:36
NYMEX․ Ոսկու գինն աճել է 1.36%-ով և կազմել 4560.50 դոլար
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքի ներկայացուցիչներին․ տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Ուղերձում ասվում է․

«Նոր տարվա առթիվ

Հայաստանի ասորական համայնքի հարգելի ներկայացուցիչներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի առիթով:

Հաբ-Նիսանը սիրո, բերկրանքի ու պտղաբերության տոն է, որը խորհրդանշում է նաև բնության վերածնունդը:
Ուրախ եմ, որ Հայաստանի ասորիները պահպանում են իրենց ազգային դիմագիծը, ինքնատիպ ավանդույթներով
հարստացնում և ուրույն բազմերանգություն են հաղորդում մեր երկրին:

Թող գարնանային այս պայծառ օրը ձեր տները լցվեն խինդով և ջերմությամբ: Թող ավանդական ուտեստներով
համեմված, ազգային երգ ու պարով ուղեկցվող այս գեղեցիկ տոնը համախմբի բոլորիդ և նոր ձեռքբերումների,
հաջողությունների ու բարեկեցիկ ապագայի սկիզբ հանդիսանա:

Հայաստանում բնակվող, ինչպես նաև աշխարհով մեկ սփռված ասորիներին մաղթում եմ բարօրություն և
երջանկություն:

Շնորհավոր Հաբ-Նիսան»: