Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան – Գալշոյան փողոցների խաչմերուկում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Միկոյան – Գալշոյան փողոցների խաչմերուկում․ տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։
Մասնավորապես, նշված խաչմերուկում երթևեկությունը կկազմակերպվի շրջանաձև: Ճանապարհահատվածում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններով և կիրականացվի գծանշում: