ՌԴ-ն փետրվարի 15-ից իմացել է «Կրոկուս»-ում նախապատրաստվող ահաբեկչության մասին․ Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը հայտարարել է, որ ռուսական հատուկ ծառայությունները նախօրոք իմացել են «Կրոկուս Սիթի Հոլ»-ում նախապատրաստվող ահաբեկչության մասին։

«Առնվազն 2024 թ-ի փետրվարի 15-ից Ռուսաստանը իմացել է նախապատրաստման մասին։ Կասեմ ավելին՝ այդ տեղեկատվությունը փոխանցվել է Սիրիայում հետախուզական խմբերի միջոցով։ Այդտեղից էլ հասել է Մոսկվա։ Թող մեզ հեքիաթներ չպատմեն, թե դա ինչ-որ տարօրինակ կերպով նյութականացվել է ոչ մի տեղից»,-ասել է Բուդանովը Ռազմավարական հաղորդակցությունների երրորդ միջազգային ֆորումում:

Նրա խոսքով՝ Կրեմլում իմացել են, որ երկու երկրներից են զինյալները ժամանելու Ռուսաստան։

«Ինչի համար են թույլ տվել, որ տեղի՞ ունենա՝ մի քանի տարբերակներ կան։ Առաջինն, ինչպես ընդունված է իրենց մոտ, «աշտարակների» պայքարն է, որպեսզի հեռացնեն մի քանի պաշտոնյայի։ Մյուս տարբերակը՝ նրանք իսկապես թերագնահատել են տեղի ունենալիքի մասշտաբները։ Մտածել են, որ դա կլինի տեղային մի բան և ցանկացել են Ուկրաինային մեղադրել ամենում»,- նշել է Բուդանովը։

Խոսելով «ուկրաինական հետքի» մասին, որը Կրեմլը փնտրում է ահաբեկչության մեջ՝ նա ասել է, որ Ռուսաստանի իշխանություններն արդեն երեք անգամ փոխել են տեղի ունեցածի վարկածները։

«Հայտնվել են Պատրուշևի ու Բորտնիկովի բացատրությունները, որոնք անձամբ ինձ են մեղադրել, և որ ամենն արել է Ուկրաինան։ Դա հիմարություն է։ Եթե մենք  անդրադառնում ենք այս ցավոտ թեմային, պետք է ասեմ՝  չնայած, որ նա մեր թշնամին է, ես սկզբունքորեն հավանություն չեմ տալիս խաղաղ բնակչության դեմ ահաբեկչական գործողություններին»,- հայտարարել է Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավարը։