Նոբելյան մրցանակակիրները կոչ են արել Պուտինին չճանաչել ընտրված նախագահ և ավելացնել Ուկրաինային օգնությունը

Լուրեր

07.11.2026 | 14:41
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով․ սպասվում են ձյուն և անձրև
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
Բոլորը

Նոբելյան մրցանակի 39 դափնեկիրներ բաց նամակ են ստորագրել՝ կոչ անելով համաշխարհային առաջնորդներին մեծացնել աջակցությունն Ուկրաինային և չճանաչել Վլադիմիր Պուտինին որպես Ռուսաստանի օրինական ընտրված նախագահ, գրում է BBC-ի ռուսական ծառայույունը։

«Պուտինի ռեժիմը ցույց է տվել, որ իրենց ուղիղ վտանգ է ներկայացնում ամբողջ մարդկությանը»,- ասվում է նամակում։

Նշվում է, որ «Ուկրաինայի դեմ լայնածավալ ագրեսիան և Ալեքսեյ Նավալնիի սպանությունն այս սպառնալիքը բարձրացնում են նոր մակարդակի, քանի որ Պուտինի ռեժիմն այլևս որևէ սահմանափակում չի տեսնում մարդու իրավունքների և միջազգային նորմերի խախտման համար»:

Նամակի հեղինակները պնդում են, որ եթե ​​համաշխարհային առաջնորդները հրաժարվեն Պուտինին վերընտրված նախագահ ճանաչելուց, դա «ուժեղ ազդանշան կուղարկի աշխարհին, որ նա այլևս չի կարող «գործընկեր» համարվել։

Նրանք նաև կոչ են անում զգալի ավելացնել Ուկրաինային օգնությունը, որը «պետք է հաղթի պատերազմում, ոչ թե միայն չպարտվի, ինչպես նաև աջակցել Ռուսաստանում դեմոկրատական ընդդիմությանը, ռուսաստանցիներին, որոնց ապաստան է պետք իրենց հակապատերազմական դիրքորոշման պատճառով և ռուսական դեմոկրատական,​​ հակապուտինյան կազմակերպություններին, այդ թվում՝ անկախ լրատվամիջոցներին։

Նամակը ստորագրողների թվում են գիտնականներ, տնտեսագետներ և գրողներ, այդ թվում՝ բելառուս գրող Սվետլանա Ալեքսիևիչը, իրանցի իրավապաշտպան և իրավաբան Շիրին Էբադին, ուկրաինացի իրավապաշտպան և Քաղաքացիական ազատությունների կենտրոնի ղեկավար Ալեքսանդրա Մատվիյչուկը, ամերիկացի իմունոլոգ Դրյու Վայսմանը։