ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն ու ֆրանսիացի պատգամավորները Մարտունիում հյուրընկալվել են ԵՄ դիտորդներին
Քաղաքականություն
27.03.2024 | 12:03ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և ֆրանսիական խորհրդարանի մի խումբ պատգամավորների։ Այս մասին առաքելությունը հայտնում է X-ի միկրոբլոգում գրառմամբ։
«Ուրախ էինք Մարտունիում հյուրընկալել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյիին և Ֆրանսիայի ԱԺ անդամներին։ Մենք կիսվեցինք այդ տարածքում մեր գործունեության և Սոթքի ոսկու հանքավայրի անվտանգության հետ կապված զարգացումների վերաբերյալ»,- ասվում է առաքելության գրառման մեջ։