Միրզոյանն ու Բուենոս Այրեսի կառավարության ղեկավարն անդրադարձել են ՀՀ-ի շուրջ ձևավորված անվտանգային իրավիճակին

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Մարտի 26-ին Արգենտինայում պաշտոնական այցով գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բուենոս Այրես քաղաքի կառավարության ղեկավար Խորխե Մակրիի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև քաղաքի կրթության նախարար Մերսեդես Միգելը։

Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Արգենտինայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության առկայությունը։ Նշելով, որ 2000 թվականից ի վեր Երևանն ու Բուենոս Այրեսը հռչակվել են քույր քաղաքներ՝ Նախարար Միրզոյանը հավելել է, որ հայ-արգենտինական խորացող հարաբերությունների ֆոնին երկու քաղաքների համագործակցության նոր հեռանկարներ ևս բացվում են:

Տեսադարան

Ոլորտային համագործակցության համատեքստում հանդիպմանը զրուցակիցները մեծ ուշադրություն են հատկացրել կրթության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փորձի փոխանակման, նորարար լուծումների կիրառման հարցում փոխադարձ աջակցության հարցերին։ Երկուստեք կարևորվել են Արգենտինայում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացման ուղղությամբ տարվող աշխատանքները: Նախարար Միրզոյանը ներկայացրել է նաև Հայաստանում ակադեմիական քաղաքի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերը։

Արարատ Միրզոյանը և Խորխե Մակրին կարևորել են նաև տնտեսական, գործարար կապերի ամրապնդման ուղղությամբ առկա հնարավորությունների առավելագույնս օգտագործումը և այդ նպատակով հայաստանյան ու արգենտինյան ընկերությունների միջև կապերի հաստատմանն ու ընդլայնմանը նպաստող նախաձեռնությունների կյանքի կոչումը։

Անդրադառնալով Արգենտինայում հայ համայնքի դերին՝ զրուցակիցներն ընդգծել են նաև մշակութային կապերի կարևորությունը՝ հաշվի առնելով, որ Բուենոս Այրեսը դարձել է տարբեր մշակույթների համախմբման կենտրոն, այդ թվում՝ այստեղ բնակվող շուրջ 100 հազար հայերի համար։ Նախարար Միրզոյանը նաև շնորհակալություն է հայտնել նախօրեին Բուենոս Այրեսի խորհրդարանում կայացած միջոցառման ժամանակ իրեն «Բուենոս Այրեսի պատվավոր հյուրի» տիտղոսի շնորհման համար, ինչն ավելի է պարտավորեցնում յուրովի նպաստ ունենալ Երևան-Բուենոս Այրես կապերի հետագա զարգացման գործում։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգային իրավիճակին, Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման հետևանքներին, շարունակվող մարտահրավերին, ինչպես նաև Հարավային Կովկասում կայունության հաստատմանն ուղղված ՀՀ ջանքերին։