«3+3» հարթակի հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ այս տարի. ՌԴ-ում Իրանի դեսպան

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

«3+3» խորհրդատվական հարթակի հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ այս տարի։ Այս մասին հայտնել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին՝ պատասխանելով  NEWS.ru-ի թղթակցի հարցին։ Դիվանագետը հույս է հայտնել, որ Վրաստանը կդառնա հարթակի մասնակից։ Նա նաև այս ձևաչափն անվանել է Հարավային Կովկասի խնդիրների լուծման համար ամենաօգտակարը։

«Տարածաշրջանում խնդիրների լուծման ամենաօգտակար ձևաչափը «3+3»-ն է։ Հուսով եմ, որ այս տարի կրկին նոր հանդիպում կանցկացվի»,- ասել է Ջալալին։

Նա հիշեցրել է, որ նման ձևաչափով նախորդ հանդիպումը տեղի է ունեցել անցյալ տարի Թեհրանում՝ այն հաջողված անվանելով։ Դեսպանն ասել է, որ այլ պետությունների, «գերտերությունների» միջամտությունը ոչ միայն սրում է իրավիճակը, այլև ուժեղացնում է էսկալացիան Հարավային Կովկասում։

«Հարավային Կովկասում կարգավորմանը խանգարում է այլ երկրների առկայությունը։ Այս տարածաշրջանի վեց երկրները՝ Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանը, տարածաշրջանի լավագույն փորձագետներն են, այլ ոչ թե որոշ այլ երկրներ»,- հայտարարել է Իրանի դեսպանը։