Հայաստանի ազգային արխիվի 100-ամյակը նշանավորվել է միջազգային գիտաժողովով

Լուրեր

15.09.2026 | 16:00
Ֆաշիստական ելույթ ունեցաք, դուք երիտբոլշևիկներ եք․ Վարդանյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 15:52
ՌԴ-ն հարվածել է Կիևի երկու բենզալցակայանների և Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքի․ զոհեր և վիրավորներ կան
15.09.2026 | 15:41
«Արդեն մեկ տարի կապրեինք առանց պատերազմի». Լավրովը ԱՄՆ-ին մեղադրել է «Անքորիջից հրաժարվելու» պատճառով պատերազմը ձգձգելու մեջ
15.09.2026 | 15:33
Վարչապետը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին
15.09.2026 | 15:25
Ռուս սահմանապահների դուրսբերումը կչեղարկի՞ Հայաստան-Թուրքիա սահմանը․ Էդգար Ղազարյանի պնդումն ու փաստաթղթերը
15.09.2026 | 15:24
Հնարավորություն ունեցա շփվել տեղահանված Ղարաբաղի հայերի հետ․ ԵՄ ներկայացուցիչը՝ Հայաստան այցի մասին
15.09.2026 | 15:18
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքվում Հայաստան-Ադրբեջան կարգավորումն է քննարկել
15.09.2026 | 15:10
Միրզոյան-Բայրամով նոր հանդիպում է նախատեսվում // ԲՀԿ-ն կշարունակի քաղաքական գործունեությունը․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 15:02
Ենթադրաբար, Հայկ Սարգսյանը կհեռացվի կուսակցությունից նկատողության պարագայում. Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:53
Եվրախորհրդարանը կողմ քվեարկեց հայկական ապրանքների համար ժամանակավոր մաքսային արտոնություններին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Չարենցի փողոցում
15.09.2026 | 14:35
Քաղաքական ճնշում կարող է դիտվել. Նազելի Բաղդասարյանը` Հայկ Սարգսյանին առնչվող վարույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:26
Փետրվարի 8-ից «խվատայկաները» կհամարվեն շահումով խաղ․ ՊԵԿ
15.09.2026 | 14:18
Բացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
15.09.2026 | 14:17
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը․ Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արդարադատության նախարարության «Հայաստանի ազգային արխիվ»-ը նշում է ստեղծման 100-ամյակը: Մարտի 26-28-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային համաժողովի հետ համագործակցությամբ կազմակերպվել է «Արխիվներ՝ մարդկության հիշողությունը» միջազգային գիտաժողովը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից, նախարարության գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանը բացման ելույթում նշել է, որ Ազգային արխիվը դարձել է հայ ժողովրդի պատմական հիշողությունը կրող ու պահպանող շտեմարան, որին վերապահված է պահպանել, նորոգել, նոր կյանք ու շնչառություն տալ փաստաթղթերին։

Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Արթուր Ստեփանյանն ընդգծել է, որ Ազգային արխիվի ստեղծումը եղել է կարևոր ու նշանակալից իրադարձություն, որն ազդակ է հաղորդել հայ ժողովրդի պատմության, գիտության զարգացմանն ու պատմամշակութային ժառանգության պահպանմանը:

Ազգային արխիվի 100-ամյա հոբելյանի կապակցությամբ Հայաստան են ժամանել Արխիվների միջազգային խորհրդի, ԱՄՆ, ՌԴ, Հնդկաստանի, Ղազախստանի, Հունաստանի, Բուլղարիայի, Մոլդովայի, Ուզբեկստանի և Տաջիկստանի արխիվների ղեկավարներ ու ներկայացուցիչներ:

Միջազգային գիտաժողովի շրջանակներում Հայաստանի ազգային արխիվը ներկայացրել է արխիվային փաստաթղթերի ցուցադրություն, որի առիթով հրատարակվել է Հայաստանի ազգային արխիվում պահվող արժեքավոր փաստաթղթերի պատկերագիրք։