«Կրոկուս»-ի անվտանգության աշխատակիցները մի ամբողջ զինանոց և արագ արձագանքման խումբ են ունեցել, բայց որևէ կերպ չեն դիմադրել ահաբեկիչներին

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

«Կրոկուս սիթի հոլլի» անվտանգության աշխատակիցները հրազենի մի ամբողջ զինանոց և արագ արձագանքման խումբ են ունեցել, սակայն որևէ կերպ չեն դիմադրել ահաբեկիչներին, գրում է «Կարևոր պատմություններ» տելեգրամ-ալիքը։

«Կրոկուս պրոֆի» մասնավոր անվտանգության ընկերությունը, որն ապահովում էր «Կրոկուս սիթի հոլլի» անվտանգությունը, ուներ մի քանի տասնյակ ծառայողական ԻԺ-71 ատրճանակներ («Մակարով» ատրճանակի ձևափոխված տեսակը) և «Սայգա-20ԿՎ» որսորդական հրացաններ, ասել է Պետդումայի պատգամավոր, Ռոսգվարդիայի ղեկավարի նախկին խորհրդական Ալեքսանդր Խինշտեյնը։

Զինանոցը գտնվում էր Կրասնոգորսկում, Մեժդունարոդնայա 6 հասցեում՝ ահաբեկչության վայրի անմիջապես մոտակայքում, ասել է նա: Այնտեղ եղել է նաև արագ արձագանքման խումբ, որը չի մեկնել կրակոցների վայր։

«Կարևոր պատմություններ»-ը հայտնել է, որ «Կրոկուս պրոֆի» անվտանգության ապահովման մասնավոր ընկերությունը պատկանում է 57-ամյա Քամիլ Ալիևին (90%) և 68-ամյա Վիկտոր Կոտովին (10%)։ Մինչև 2010 թվականը «Կրոկուսի» սեփականատեր Արազ Աղալարովն ունեցել է 3,2% բաժնետոմս։ Անվտանգության մասնավոր ընկերությունում կա 166 մարդ։

Քամիլ Ալիևն ավելի քան 10 տարի աշխատել է «Կրոկուսի» անվտանգության կառույցներում։ Վիկտոր Կոտովն ավելի քան 20 տարի աշխատում է «Կրոկուս պրոֆի» անվտանգության մասնավոր ընկերության ղեկավարությունում։ Այս մասնավոր ընկերության անվտանգության աշխատակիցը Baza-ին ասել է, որ անվտանգության աշխատակիցները թաքնվել են ահաբեկիչներից, երբ սկսվել են կրակոցները։

Հավելենք, որ ՌԴ Քննչական կոմիտեն ստուգումներ է իրականացնում «Կրոկուսի» հրդեհային անվտանգության համակարգում։ Ականատեսները հայտնել են, որ կենտրոնի որոշ դռներ և աստիճաններ արգելափակված են եղել։