Դադարել են Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Մնացականյանի լիազորությունները

Լուրեր

07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
Բոլորը

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Մնացականյանի լիազորությունները դադարել են։ Այս մասին տեղեկանում ենք Բարձրագույն դատական խորհրդի կայքից։ Ըստ ԲԴԽ կայքում առկա տեղեկատվության՝ Մնացականյանն է դիմում ներկայացրել՝ իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ։
Նշենք որ Անդրանիկ Մնացականյանը նախկինում աշխատել է Վերաքննիչ քրեական դատարանում, սակայն 2023 թվականի հունվարին նշանակվել է Արագածոտնի մարզի դատարանի դատավոր, այսինքն՝ Վերաքննիչ ատյանից տեղափոխվել է առաջին ատյանի դատարան։

Մնացականյանը Վերաքննիչ քրեական դատարանում ներկայում կամ նախկինում աշխատած արդեն 4-րդ դատավորն է, որ վերջին շրջանում հրաժարականի դիմում է ներկայացնում։

Factor.am-ի տեղեկություննեով՝ այս դատավորների հրաժարականները կապված են նրանց միջև նամակագրության հետ, որոնք մեկ այլ դատավորի միջոցով հասանելի են դարձել իշխանություններին։

Նշենք,որ մինչև Մնացականյանի հրաժարականը հրաժարականի դիմումներ են ներկայացրել նաև դատավորներ Արշակ Վարդանյանը, Սերգեյ Մարաբյանը, Կարեն Մարդանյանը։ Factor.am-ի տեղեկություններով՝ թեև վերջին երեք դատավորները հրաժարական էին տվել՝ Անդրանիկ Մնացականյանը պնդում էր, որ ինքը հրաժարականի դիմում չի ներկայացնելու։ Թե այժմ ինչն է ստիպել դատավորին, այնուամենայնիվ, գրել հրաժարականի դիմումը, մեզ հստակ հայտնի չէ։

Հիշեցնենք, որ դատավորների ընդհանուր ժողովի օրը՝ մարտի 15-ին, Անդրանիկ Մնացականյանին լրագրողները հարցեր էին ուղղել նամակագրության հետ կապված։ Մնացականյանը պատասխանել էր, որ ինքը որևէ մեկին չի վիրավորել, որևէ գրագրություն չի հրապարակել։

Արաքս Մամուլյան