Թուրքիայում ՏԻՄ ընտրություններին մնացել է 1 շաբաթ․ արդյունքները կարող են զգալի փոփոխությունների հանգեցնել. անդրադարձ

Լուրեր

07.04.2026 | 18:10
Վենսը հայտարարում է, որ Իրանում պատերազմը կավարտվի «շատ շուտով»
07.04.2026 | 17:58
Իրանի Խարգ կղզում պայթյուններ են գրանցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2026 | 17:49
Գորայքում առանց համապատասխան թույլտվության քար է արդյունահանվել․ վերականգնել է 7․3 մլն դրամ վնասը
07.04.2026 | 17:40
Բուհերի ընդունելության նոր կարգի ներդրումը հետաձգվում է մինչև 2030 թվականը․ ԿԳՄՍՆ
07.04.2026 | 17:31
Հավաքին մասնակցելու կամ մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար պատասխանատվություն սահմանելը սահմանադրակա՞ն է․ ՍԴ-ն նիստ է նշանակել
07.04.2026 | 17:23
Կարեն Խաչանով․ Կա զայրույթ և հիասթափություն
07.04.2026 | 17:14
Նավթի գները բարձրանում են Թրամփի սահմանած՝ Հորմուզի նեղուցի վերաբերյալ վերջնաժամկետին զուգահեռ
07.04.2026 | 17:03
Աշխարհի գավաթ․ Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի հավաքականի կազմը
07.04.2026 | 16:59
Ընտրական օրենսգրքի փոփոխության նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2026 | 16:57
«Մի ամբողջ քաղաքակրթություն կմահանա այսօր գիշեր, եթե Իրանը գործարքի չգնա»․ Թրամփը գրառում է արել
07.04.2026 | 16:55
ՊՆ-ն արձագանքել է Հայկ Սարգսյանին․ հնչեցված պնդումները չեն համապատասխանում իրականությանը
07.04.2026 | 16:51
Իրանը զգուշացնում է, որ կպատասխանի տարածաշրջանից այն կողմ, եթե ԱՄՆ-ն «հատի կարմիր գծերը»
07.04.2026 | 16:45
Թոմաս Ադորյանն առաջին արդյունավետ գործողությունն է կատարել այս մրցաշրջանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2026 | 16:40
Հին թղթադրամները դուրս են գալիս շրջանառությունից. փոխանակումը՝ անվճար և անժամկետ․ ԿԲ
07.04.2026 | 16:36
ՌԴ-ն Իրանին տրամադրում է արբանյակային լուսանկարներ՝ ԱՄՆ ռազմաբազաներին և Իսրայելում էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար
Բոլորը

Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունները տեղի են ունենալու մարտի 31-ին՝ 2023 թվականի համընդհանուր և նախագահական ընտրություններից ընդամենը 10 ամիս անց։ Քաղաքացիներն ընտրելու են քաղաքապետերի, քաղաքային խորհուրդների անդամների և շրջանների ղեկավարների: Duvar-ի անդրադարձում նշվում է, որ  թեև այս տեղական ընտրությունների հետ կապված նույն ոգևորությունը չկա, ինչ 2023 թվականին, որոշ կարևոր նահանգներում արդյունքները կարող են զգալի փոփոխությունների հանգեցնել թուրքական քաղաքականության մեջ:

Այս ՏԻՄ ընտրությունները տեղի են ունենում 2023-ի ընտրություններում ընդդիմության ջախջախիչ պարտությունից հետո, որն իր հերթին հանգեցրեց ընդդիմադիր «Ազգային դաշինքից» İYİ (Լավ) կուսակցության հեռացմանը։

Առաջիկա ընտրությունները գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) նոր առաջնորդ Օզգյուր Օզելի համար առաջին մեծ փորձությունն են, հատկապես այն բանից հետո, երբ նա չստացավ İYİ կուսակցության և քրդամետ Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության (DEM) կուսակցության աջակցությունը առանցքային նահանգներում։

Մյուս կողմից՝ Թուրքիայի նախագահ, իշխող Արդարություն և զարգացում կուսակցության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ այս ընտրությունն իր համար վերջինն են լինելու, քանի որ Սահմանադրությունը նախագահական ժամկետը սահմանափակում է երկու անգամով։ Որոշ քննադատներ, սակայն, ասում են, որ այս ամենը ԱԶԿ-ի ընտրողներին մոբիլիզացնելու համար է՝ ընտրությունների գնալու նպատակով։

Մինչդեռ, DEM կուսակցությունը և քուրդ քաղաքական գործիչները հետընտրական շրջանում առաջ են քաշում քրդական հարցի խաղաղ կարգավորման նոր գործընթաց, Անկարան ծրագրում է զանգվածային ռազմական գործողություններ սկսել Իրաքում և Սիրիայում PKK/YPG-ի դեմ։ Այդ պատճառով ընտրությունների արդյունքները վճռորոշ կլինեն դրա հետևանքների համար։ Արտահերթ ընտրություններ չլինելու դեպքում Թուրքիայում չորս տարի այլ ընտրություն չի անցկացնի։

Հոդվածագիրը ներկայացնում է մի շարք քաղաքներում ու շրջաններում իրավիճակը ընտրություններից մեկ շաբաթ առաջ։

Ստամբուլ

Ստամբուլում ընտրությունների արդյունքներն ամենասպասվածն են լինելու մարտի 31-ի երեկոյան, քանի որ իշխող ԱԶԿ-ն ձգտում է Ժողովրդահանրապետական կուսակցությունից կառավարման ղեկը վերցնել։ Ստամբուլի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են 22 քաղաքական կուսակցություններ և 27 անկախ թեկնածուներ, թեև ակնկալվում է, որ հիմնական մրցավազքը լինելու է գործող քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի (CHP) և իշխող ԱԶԿ-ից շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախկին նախարար Մուրադ Քուրումի  միջև։ 2019 թվականին Իմամօղլուն անսպասելիորեն հաղթել էր իր մրցակից Բինալի Յըլդըրըմին՝ վերջ տալով ԱԶԿ-ի 25-ամյա կառավարմանը։ Այդ ժամանակից նա համարվում է ընդդիմադիրներից Էրդողանի ամենաուժեղ մրցակիցներից մեկը։

Իմամօղլուի գործն այս անգամ ավելի բարդ է, քանի որ İYİ  և DEM կուսակցություններն իրենց թեկնածուներին են առաջադրել, որոնք 2019 թվականին աջակցել էին CHP-ին ընդդեմ ԱԶԿ-ի և թեկնածուներ չէին առաջադրել։ Այնուամենայնիվ, ԱԶԿ-ի թեկնածու Քուրումը նույնպես բախվում է մարտահրավերների, քանի որ նրա ձայների մի մասը կարող է գնալ կառավարության նախկին դաշնակից, արմատական իսլամիստական Նոր բարեկեցություն կուսակցության (YRP) թեկնածու Մեհմեդ Ալթընյոզին։ Հարցումները մեծ մասը ցույց են տալիս, որ Իմամօղլուն առաջ է անցնում Քուրումից։

Անկարա

CHP-ից մայրաքաղաքի գործող քաղաքապետ Մանսուր Յավաշն ավելի հեշտությամբ կարող է հաղթել մրցավազքում, քան Իմամօղլուն: Նրա մրցակից Թուրգութ Ալթընոքը՝ ԱԶԿ-ի քաղաքապետի թեկնածուն, վերջերս զայրույթ է առաջացրել իր ունեցվածքի բացահայտման հետ կապված: İYİ-ն, DEM-ը և YRP-ն թեկնածուներ են առաջադրել նաև մայրաքաղաք Անկարայում, սակայն նրանց ազդեցությունը համարվում է ավելի փոքր, քան Ստամբուլում։

Ե՛վ Ստամբուլում, և՛ Անկարայում CHP-ն չէր կարողացել մեծամասնություն ապահովել մունիցիպալ խորհուրդներում 2019 թվականին, ինչը հանգեցրել էր հետագա խոչընդոտների նրանց նախագծերում և ծառայություններում։ Յավաշը նաև հայտարարել է, որ վերընտրվելու դեպքում սա կլինի իր վերջին ժամկետը Անկարայի քաղաքապետի պաշտոնում։

Իզմիր

CHP-ի երկարամյա հենակետ Իզմիրն անակնկալներ չի խոստանում: Այնուամենայնիվ, CHP-ն կարող է կորցնել որոշակի աջակցություն այս նահանգում: Կուսակցությունը չի առաջադրել քաղաքապետ Թունչ Սոյերին, որը պաշտոնավարում է մեկ ժամկետ։ Փոխարենն այդ պաշտոնի համար առաջադրվել է Ջեմիլ Թուգայը։

Հաթայ

Երկրաշարժից ավերված Հաթայում ընտրությունների արդյունքը ևս երկար սպասված է։ Մի քանի օր պայքարելուց հետո CHP-ն ստիպված էր առաջադրել Լյութֆու Սավաշին՝ գործող քաղաքապետին, որը խիստ քննադատության էր ենթարկվել փետրվարի 6-ի երկրաշարժերի պատճառով Հաթայի ավերածությունների մասշտաբների պատասխանատվությունը չստանձնելու համար։ Փետրվարի 6-ի երկրաշարժերի տարելիցին քաղաքի բնակիչները սուլել էին Սավաշին և CHP-ի առաջնորդ Օզգյուր Օզելին, երբ նրանք միացել էին երկրաշարժերի տարելիցի գիշերային երթին։ Բողոքից հետո կուսակցությունը հայտարարել էր, որ կվերանայի նրա թեկնածությունը, սակայն հետագայում հաստատվեց այն։

Անցյալ ամիս էլ Էրդողանը սպառնացել էր Հաթայի բնակիչներին՝ կոչ անելով ընտրել ԱԶԿ-ի թեկնածուին, եթե «ծառայությունների մատուցում են ցանկանում»։

Շանլըուրֆա

ԱԶԿ-ի պատգամավոր Զեյնել Աբիդին Բեյազգյուլը 2019 թվականի տեղական ընտրություններում հաղթել էր այստեղ՝ հավաքելով ձայների մոտ 60 տոկոսը։ Այնուամենայնիվ, զարմանալի քայլով նախագահի խորհրդական Մեհմեթ Քասըմ Գյուլփընարը դարձել է Շանլըուրֆայում YRP-ի թեկնածուն այն բանից հետո, երբ հեռացել է իշխող ԱԶԿ-ից: Նա համարվում է Բելազգյուլի լուրջ մրցակիցը։ Գյուլփընարի հաղթանակի դեպքում YRP-ն կարող է զգալի ազդեցություն ունենալ թուրքական քաղաքականության մեջ հետընտրական շրջանում՝ որպես այլընտրանք ԱԶԿ-ին։

Էմմա Չոբանյան