Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խումբ, թմրամիջոցների պատրաստման լաբորատորիա․չորս անձ կալանավորվել է

Լուրեր

07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խումբ, հայտնաբերվել է խմբի կողմից թմրամիջոցների պատրաստման գաղտնի լաբորատորիա․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

Քննչական և ապացուցողական գործողություններով պարզվել են խմբի անդամների ինքնությունը, անհատականացվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները:

Այսպես, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել՝ Արմավիրի մարզի բնակիչներ, 43 և 42-ամյա եղբայրների կողմից Արմավիրի մարզում և Երևան քաղաքում «Տելեգրամ» հավելվածի միջոցով «Մեթանֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ տեղադրելու և իրացնելու վերաբերյալ։

Դեպքի արթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննությամբ պարզվել է, որ եղբայրներից մեկը, թմրամիջոցների ապօրինի շրջանառության նպատակով, ստեղծել և ղեկավարել է հանցավոր խումբ՝ դրանում ներգրավելով եղբորը, հորեղբորը և վերջինիս որդուն:
Խուզարկություններ են կատարվել վերոհիշյալ անձանց բնակության վայրերում, որի ընթացքում հայտնաբերվել է ընդհանուր 677,2 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված, 8 տուփ «կանեփ» բույսի սերմերի նմանվող զանգված, թմրամիջոցների փաթեթավորման համար նախատեսված զիպ փականով փաթեթներ, ինքնակպչուն ժապավեններ և էլեկտրոնային կշեռք։

Հորղբոր` 31-ամյա որդու բնակության վայրում և oժանդակ շինություններում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է կանեփի աճեցման համար անհրաժեշտ սարքավորումներով, օդափոխության և ոռոգման համակարգերով կահավորված լաբորատորիա, որտեղ առկա է եղել կանեփի 23 բույս: Հայտնաբերվել են նաև «Մակարով» տեսակի ատրճանակ, փամփուշտներ և «Մարիխուանա» տեսակի թմրմամիջոցի նմանվող զանգված:

Փաստի առթիվ, ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասի, 43-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի, 396-րդ հոդվածի 3-րդ մասի, 404-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է նոր քրեական վարույթ, որը, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու նպատակով, միացվել է վերոհիշյալ քրեական վարույթին:

Հայտնաբերված զանգվածների բաղադրությունը պարզելու նպատակով նշանակված փորձաքննության եզրակացության համաձայն՝ փորձաքննության ներկայացված փաթեթներից մեկի՝ կանաչադարչնավուն երանգի բուսական զանգվածը, 142,43 գրամ հաստատուն քաշով, տնայնագործական եղանակով պատրաստված «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց է: Պարզվել է, որ փորձաքննությանը ներկայացված փաթեթներում առկա են նաև «Կանեփ» ցեղի խոտաբույսեր:

Ձեռք բերված փաստերի հիման վրա եղբայրներից մեկին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենգրքի 404-րդ հոդվածի 3-րդ մասով, 393-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 318-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ մյուսին՝ ՀՀ քրեական օրենգրքի 404-րդ հոդվածի 3-րդ մասով, 393-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 318-րդ հոդվածի 1-ին մասով:

Նրանց հորեղբորը և վերջինիս 31-ամյա որդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 404-րդ հոդվածի 3-րդ մասով, 393-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 319-րդ հոդվածի 1-ին մասով:

ՀՀ քննչական կոմիտեի Վաղարշապատի քննչական բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումներով պարզվել է նաև թմրամիջոց ձեռք բերած անձի ինքնությունը, ով Արարատի մարզի բնակիչ է: Վերջինս ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին:

Վերոնշյալ չորս մեղադրյալների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են։

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցավոր խմբում ընդգրկված հնարավոր այլ անձանց առկայությունը, ինչպես նաև՝ թմրամիջոցներ ձեռք բերած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականցնելու վերաբերևյալ հանձնարարություններ:

Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: