Նիկոլ Փաշինյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությանը վերաբերող հարցեր․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Քաղաքականություն
19.03.2024 | 12:48Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին․ տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։
Առանձնազրույցի ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային գործընթացների, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի հետ կապված քննարկումների շուրջ:
Նիկոլ Փաշինյանի և Յենս Ստոլտենբերգի հանդիպումը շարունակվում է ընդլայնված կազմով: