Ստոլտենբերգն ու Բայրամովը ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացն են քննարկել

Լուրեր

07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
Բոլորը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։ Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Բաքվի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցության օրակարգից բխող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանում առկա իրավիճակը։

Բայրամովը խոսել է Արցախում «շինարարական և վերականգնողական աշխատանքների, ականների վտանգի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին»։ Նա նշել է, որ «կան պատմական պայմաններ ադրբեջանա-հայկական խաղաղության օրակարգի առաջմղման համար», և որ Բաքուն, իբր, կայուն ջանքեր է գործադրում՝ այդ ուղղությամբ հնարավորություններն առավելագույնի հասցնելու համար։

Ստոլտենբերգը խոսել է ՆԱՏՕ-ի տարածաշրջանում էներգետիկ անվտանգության գործում Ադրբեջանի ներդրման կարևորության, ինչպես նաև ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շրջանակում բազմաթիվ խաղաղապահ առաքելություններում Ադրբեջանի գործունեության մասին։

Կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ տարածաշրջանային և միջազգային հարցեր։

Ավելի վաղ Ստոլտենբերգը Բաքվում հանդիպումներ էր անցկացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովի հետ։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մեկնել է Վրաստան, այնուհետև ժամանելու է Հայաստան։