Ստոլտենբերգն Ադրբեջանի ՊՆ ղեկավարի հետ տարածաշրջանային անվտանգության հարցեր է քննարկել

Լուրեր

12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
12.09.2026 | 12:28
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով բազմահարկ շենք է վնասվել․ տուժել է 23 մարդ
Բոլորը

Բաքվում գտնվող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։ Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության՝ կողմերը քննարկել են ռազմական համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցեր։

Հասանովը ներկայացրել է երկրի ԶՈւ-ում կատարվող բարեփոխումները, խոսել ականազերծման աշխատանքների, Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի մասին։ Նա խոսել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության արդյունքում ձեռք բերված հաջողությունների մասին և կարևորել հարաբերությունների հետագա զարգացումը։

Ստոլտենբերգը «բարձր է գնահատել Ադրբեջանի ներդրումը ՆԱՏՕ-ի հետ գործընկերության շրջանակում խաղաղապահ առաքելություններում»։ Նա հատկապես ընդգծել է, որ ադրբեջանական բանակի և Թուրքիայի զինված ուժերի սերտ համագործակցությունը զգալի ներդրում կունենա Ադրբեջան-ՆԱՏՕ հարաբերություններում։

Հաղորդվում է, որ կողմերը  քննարկել են կիբերանվտանգության, ականազերծման, ինչպես նաև երկկողմ ռազմական հարաբերություններում և այլ ոլորտներում զարգացման հեռանկարները, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։

Նախօրեին Ստոլտենբերգը հանդիպել էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այցի ծրագրով նախատեսվում են նաև բանակցություններ ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Միաժամանակ, ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Բաքու այցն արդեն ավարտվել է։

Ստոլտենբերգի հաջորդ կանգառը լինելու է Վրաստանում, իսկ մարտի 19-ին նա այցով կլինի Հայաստանում։ Սպասվում են Ստոլտենբերգի հանդիպումները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։