ԵԽ Նախարարների կոմիտեն կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին կատարել ՄԻԵԴ որոշումները

Լուրեր

12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
12.09.2026 | 12:28
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով բազմահարկ շենք է վնասվել․ տուժել է 23 մարդ
Բոլորը

Մարտի 12-14-ի նիստում ԵԽ Նախարարների կոմիտեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման մոնիտորինգի շրջանակներում մի շարք որոշումներ է ընդունել, այդ թվում՝ Ադրբեջանին վերաբերող, գրում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը։

Դրանցից մեկը վերաբերում է «Ադրբեջանի դեմ Մամեդլիի խմբի գործին»։ Խոսքը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների՝ Ինթիգամ Ալիևի, Խադիջա Իսմայիլի, Անար Մամեդլիի, Գիյաս Իբրահիմովի, Բայրամ Մամեդովի (հիմա մահացած է), Արիֆ և Լեյլա Յունուսների բողոքների վերաբերյալ ՄԻԵԴ-ի որոշումներն ամբողջությամբ չկատարելուն։

ՄԻԵԴ որոշումը հիշեցնում է, որ դիմումատուները հետապնդվել են իշխանություններին քննադատելու համար, և նրանց առնչությամբ խախտվել է Եվրոպական կոնվենցիայի 18-րդ հոդվածը՝ հետապնդման քաղաքական դրդապատճառը։

Նախարարների կոմիտեն հաստատել է դիմումատուների քրեական գործերը վերացնելու և քրեական մեղադրանքների բոլոր հետևանքները վերացնելու, նրանց քաղաքացիական իրավունքները լիովին վերականգնելու պահանջը:

Կոմիտեն վերահաստատել է իր կոչը իշխանություններին՝ ձեռնարկել բոլոր միջոցները՝ ապահովելու համար, որ դիմումատուների  մեղադրական դատավճիռները անհապաղ չեղյալ հայտարարվեն:

Նախարարների կոմիտեի նախագահին հանձնարարվել է նամակ հղել Ադրբեջանի իշխանություններին և հորդորել արագ լուծումներ գտնել այս գործերով ՄԻԵԴ որոշումների լիարժեք և արդյունավետ իրականացման համար։

Նախարարների կոմիտեն կվերադառնա այս հարցը քննարկելու 2024 թվականի հունիսին։

Նախարարների կոմիտեն նման որոշում է կայացրել «Գաֆգազ Մամեդովի խումբն ն ընդդեմ Ադրբեջանի» գործով, որը վերաբերում է ՄԻԵԴ-ի որոշումներին վարչական ձերբակալությունների վերաբերյալ մի խումբ ակտիվիստների բողոքների վերաբերյալ։

Եվս մեկ որոշումն էլ կապված է «Մակուչյանն ու Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի» գործի հետ, որը կապված է Հունգարիայում Ռամիլ Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության հետ։ Ադրբեջանին կոչ է արվել կատարել ՄԻԵԴ որոշումը։