Ադրբեջանի 2023թ. ռազմական և անվտանգության ծախսերը կազմել են 3,5 մլրդ դոլար

Լուրեր

07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ադրբեջանի իշխանությունները 2023 թվականին, 2022-ի համեմատ, 19,6 տոկոսով ավելացրել են պաշտպանության և ազգային անվտանգության ոլորտում բյուջեի ծախսերը՝ մինչև 5,9 մլրդ մանաթ (շուրջ 3,5 մլրդ դոլար ): Այս մասին հայտարարել է վարչապետ Ալի Ասադովը։

«Պաշտպանության և ազգային անվտանգության համար պետական ​​բյուջեից հատկացված ծախսերը 2023 թվականին կազմել են 5,9 միլիարդ մանաթ։ Սա 19,6%-ով ավելին է, քան 2022 թվականին»,- ասել է Ասադովը՝ Միլլի Մեջլիսին ներկայացնելով կառավարության 2023 թվականի գործունեության հաշվետվությունը:

Նա ասել է, որ իշխանությունները հատուկ ուշադրություն են դարձնում երկրի պաշտպանունակությանը և ազգային անվտանգության ամրապնդմանը։

«Ուստի բանակի զարգացումը և ազգային անվտանգության ներուժի մեծացումը կշարունակվեն»,- ասել է Ասադովը՝ հավելելով, որ հետագա տարիներին պետական ​​բյուջեից այդ նպատակների համար զգալի միջոցներ կհատկացվեն։