Իրանի և Ադրբեջանի նախագահներն առաջիկայում կհանդիպեն սահմանին՝ Խոդաֆերինում

Լուրեր

07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:37
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
Բոլորը

Իրանի և Ադրբեջանի նախագահներ Էբրահիմ Ռաիսին ու Իլհամ Ալիևն առաջիկա օրերին հանդիպելու են Խոդաֆերինում։ Այս մասին ադրբեջանական Baku TV-ին հայտնել է Բաքվում Իրանի դեսպան Սեիդ Աբբաս Մուսավին։

Նա ասել է, որ Նովրուզից առաջ երկու երկրների ղեկավարները հանդիպելու են Խոդաֆերինում, որտեղ նրանց ներկայությամբ Իրան-Ադրբեջան սահմանին տեղի կունենա «Խոդաֆերին» և «Գիզ գալասի» հիդրոէլեկտրակայանների բացման արարողությունը։

«Հուսով եմ, որ երկու երկրների էներգետիկայի նախարարները շուտով կհանդիպեն՝ նախապատրաստական ​​աշխատանքներ իրականացնելու համար։ Երկու պետությունների ղեկավարների մասնակցությամբ սահմանին տեղի կունենա «Խոդաֆերին» և «Գիզ գալասի» հիդրոէլեկտրակայանների և համապատասխան ամբարտակների բացման արարողությունը»,- ասել է դեսպանը։

Նա նշել է, որ աշխատանքները շարունակվելու են նաև Արաքս գետի կամրջի անցակետի, ինչպես նաև Աղբենդայի կամրջի վրա գտնվող ճանապարհային և երկաթուղային գիծը արագ շահագործման հանձնելու ուղղությամբ: Օրերս Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը հայտնել էր, որ վերոնշյալ հիդրոէլեկտրակայանների կառուցումն ավարտվել է 96 տոկոսվ։