Հույս ունեմ՝ Երևանում ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչն իսկական տոնի կվերածվի. ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչ

Լուրեր

01.04.2026 | 22:51
Լիբանանում գտնվող 39 մշակութային օբյեկտների տրամադրվել է «ուժեղացված պաշտպանության» կարգավիճակ. ՀՀ-ն մասնակցել է նիստին
01.04.2026 | 22:38
Ավստրալիայի վարչապետը բնակիչներին կոչ է արել խնայել վառելիքը
01.04.2026 | 22:24
Մշակվում է արտակարգ իրավիճակների բնագավառում համագործակցության համաձայնագիր. ՆԳ նախարարի և Բուլղարիայի դեսպանի հանդիպումը
01.04.2026 | 22:09
Երևանի և 3 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
01.04.2026 | 21:55
Քննարկվել են Հայաստանի և Կատարի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության զարգացման հեռանկարները
01.04.2026 | 21:41
Իսակովի պողոտայում գործելու է երթևեկության սահմանափակում
01.04.2026 | 21:30
Ճիշտ արեցինք՝ դատապարտեցինք հայ զինվորի կացնահարած Ռամիլ Սաֆարովին, բայց արդյո՞ք մեր պատմության մեջ չկային նման դեպքեր․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 21:25
Հայաստանի գավաթ․ «Ուրարտուն» կիսաեզրափակիչում է
01.04.2026 | 21:14
Պուտինը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Ղարաբաղում իրավիճակին
01.04.2026 | 20:58
Ապօրինի ջրառ՝ գազալցակայաններում և ջերմոցում. ԲԸՏՄ-ն կասեցրել է ապօրինի հորերի շահագործումը
01.04.2026 | 20:43
Ալեքսան Ալեքսանյանը՝ ՌԴ ԱՀԾ գործակալ լինելու հրապարակման մասին
01.04.2026 | 20:30
Ես ուզում եմ՝ իշխանության գա ուժ, որը, կհետաքննի պատերազմը, և մարդիկ կիմանան՝ ինչ է կատարվել․ Իզաբելլա Աբգարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 20:16
ՀՀԿ-ն չի մասնակցի ընտրություններին
01.04.2026 | 20:14
Ինչ է հայտարարագրել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը
01.04.2026 | 20:00
Փաշինյանի թիկնապահը խփել է վարչապետին հարվածելու փորձ կատարած տղային․ նոր տեսանյութի հետքերով. ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Երևանում կայանալիք ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլից առաջ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր տեղի է ունեցել մրցաշարի կիսաեզրափակիչների վիճակահանությունը։
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) ներկայացուցիչ Լանս Քելլին, ՀՖՖ գործկոմի անդամներ, ՈՒԵՖԱ-ի այլ ներկայացուցիչներ։

Վիճակահանության արդյունքում ձևավորվել են կիսաեզրափակչի հետևյալ զույգերը՝
«Պալմա Ֆուտզալ» – «Բենֆիկա»
«Բարսելոնա» – «Սպորտինգ»

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի գնահատմամբ՝ նմանօրինակ հեղինակավոր մրցաշարի եզրափակիչ փուլը հյուրընկալելը ևս մեկ անգամ հանրահռչակում է մեր երկիրը․ «Սա մեծամասշտաբ մարզական միջոցառում է։ Նմանօրինակ հեղինակավոր մրցաշարի եզրափակիչն ընդունելը պատիվ է ցանկացած երկրի, այդ թվում՝ մեզ համար։ Հայաստանի կառավարությունն ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ջանք չեն խնայում՝ մեր երկրում մարզաձևի զարգացման համար, իսկ Հայաստանի հավաքականը շատ հաջող է հանդես գալիս և տեղ է գտել Եվրոպայի 20 լավագույն հավաքականների վարկանիշային ցանկում։ Ֆուտզալը մեծ մասսայականություն վայելող մարզաձև է և ունի երկրպագուների մեծ բանակ։

Վստահ եմ՝ պատվով կհյուրընկալենք ու կանցկացնենք այս մրցաշարը։ Ակնկալում ենք մեծ թվով երկրպագուների ժամանում մեր երկիր, ինչը շատ ուրախալի է, քանի որ դա անմիջապես անդրադառնում է զբոսաշրջության վրա՝ ապահովելով մարդկանց մեծ հոսք մեր երկիր»։

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն ընդգծել է՝ Հայաստանի համար մեծ պատիվ է հյուրընկալել եվրոպական ֆուտզալի ուժեղագույն ներկայացուցիչներին ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի այս կարևորագույն փուլի շրջանակում․ «Կանենք առավելագույնը, որպեսզի այս մեծ իրադարձությունը հիշարժան դառնա։ Հայաստանի կառավարությունն ու Հայատանի ֆուտբոլի ֆեդերացիան ներդնում են բոլոր ջանքերը՝ մրցաշարը լավագույնս անցկացնելու համար։ Վստահ ենք՝ այդ ջանքերը տեսանելի կլինեն ինչպես միջազգային կառույցների, այնպես էլ ֆուտզալի մեծ ընտանիքի համար։ Մասնակից բոլոր 4 թիմերին մաղթում եմ հաջողություն»։

ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչ Լանս Քելին փոխանցել է կազմակերպության նախագահ Ալեքսանդր Չեֆերինի շնորհակալական խոսքը՝ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլը Հայաստանում հյուրընկալելու պատրաստակամության համար․ «Լավ հիշողություններ են պահպանվել 2019 թվականին Երևանում անցկացված ՈՒԵՖԱ-ի Մ19 տարեկանների Եվրոպայի առաջնությունից։ Երևանյան հիշողությունները շատ ջերմ են։ Վստահ եմ՝ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլը ևս լավագույնս կանցկացնեք։ Հույս ունեմ՝ հազարավոր երկրպագուներ մայիսին կժամանեն Երևան, և ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչն իսկական տոնի կվերածվի»,- ասել է Լանս Քելին ու ընդգծել՝ Հայաստանում ֆուտզալի զարգացման մեծ հեռանկարներ և ներուժ կա։

Հիշեցնենք՝ ՀՀ կառավարությունն ավելի վաղ 279 մլն 954 հազար դրամ էր հատկացրել Հայաստանում անցկացվելիք ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ մրցաշարի անցկացման նպատակով: Այդ գումարով նախատեսվում է ձեռք բերել ՈՒԵՖԱ-ի չափանիշներին համապատասխան բարձրակարգ ցուցատախտակ, որից հետագայում կկարողանան օգտվել մեր բոլոր մարզաձևերի ներկայացուցիչները՝ միջազգային մրցաշար անցկացնելու ժամանակ։ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նաև համապատասխան բարեկարգման աշխատանքներ կատարելու անհրաժեշտություն է առաջացել՝ հատկապես լուսային հատվածի և հանդերձարանների մասով:

Մրցաշարի կիսաեզրափակիչ փուլի հանդիպումները կկայանան մայիսի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Ժամը 18։00-ին կկայանա «Պալմա Ֆուտզալ» – «Բենֆիկա», իսկ ժամը 21։00-ին՝ «Բարսա» – «Սպորտինգ» հանդիպումը։ Երրորդ տեղի և եզրափակիչ հանդիպումները տեղի կունենան մայիսի 5-ին։

Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլի տոմսերի վաճառքը ՀՖՖ պաշտոնական կայքում կմեկնարկի մարտի 25-ից։