«Եվրախորհրդարանը հարձակում է սկսել մեր դեմ»․ Ադրբեջանի Մեջլիսը հայտարարություն է ընդունել

Լուրեր

12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
Բոլորը

Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը ևս մեկ անգամ ցույց է տալիս այս կազմակերպության բացահայտ կողմնակալությունը Ադրբեջանի նկատմամբ։ Այս մասին ասվում է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի տարածած հայտարարության մեջ՝ կապված նախօրեին Եվրախորհրդարանի ընդունած «ԵՄ-ի և Հայաստանի միջև կապերի սերտեցման, Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության վերաբերյալ» բանաձևի հետ։

«Տպավորություն է ստեղծվում, որ Եվրախորհրդարանն ամբողջությամբ դարձել է հայկական լոբբիի, ադրբեջանատյաց, իսլամատյաց, շովինիստական ​​և ռասիստական ​​ուժերի օրինական ներկայացուցիչը և մոռացել է, որ առաջին հերթին պետք է զբաղվի եվրոպական ժողովուրդների խնդիրներով, նրանց առջև ծառացած մարտահրավերներով»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ երկրի «տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ընթացող արշավը ցույց է տալիս, որ Եվրախորհրդարանը հստակ հարձակում է սկսել Ադրբեջանի դեմ՝ մի կողմ դնելով կեղծավորությունն ու երկակիությունը»։

«Բանաձևը պարունակում է բացահայտ սպառնալիքներ և պահանջներ Ադրբեջանի դեմ, ակնհայտ աջակցություն և անջատողականներին վերակենդանացնելու փորձ, Հայաստանի ռազմական սադրանքների արհամարհումը պայմանական սահմանին, ինչպես նաև Ֆրանսիայի գործողությունները, որոնք իրականում միտված են իրավիճակի սրմանը Հարավային Կովկասում, ներկայացնելու իբրև բանակի բարեփոխումներին աջակցություն»,- ասվում է հայտարարության մեջ։

Հավելենք, որ այսօր ավելի վաղ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը քննադատել էր նաև Ադրբեջանի ԱԳՆ-ն։