Պապիկյանը ՀՀ-ում Ավստրիայի դեսպանի ու ռազմական կցորդի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցության զարգացման հեռանկարները
Քաղաքականություն
13.03.2024 | 16:23Մարտի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ավստրիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թոմաս Մյուլմանին և ռազմական կցորդ, գնդապետ Թոմաս Ահամերին․ տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում համագործակցության զարգացման հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: