Քննարկվել են «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի կարգի փոփոխությունները

Լուրեր

29.10.2026 | 12:47
Բոլսոնարուն ժամանել է ԱՄՆ՝ իրեն հռչակելով Բրազիլիայի «առաջնորդ»
29.10.2026 | 12:36
Ղարաբաղից տեղահանվածների սոցիալական աջակցության երկու ծրագիր կերկարաձգվի մինչև 2027 թվականը
29.10.2026 | 12:36
«Խփեցի՞, կերա՞ք, էդ էիք ուզո՞ւմ»․ Տարոն Չախոյանը ծեծկռտուքից հետո շարունակում է ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:29
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 12:28
ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները կանցկացվեն նոյեմբերի 4-ից հետո․ Ուշակով
29.10.2026 | 12:24
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը ծեծկռտուքից հետո. ՈւՂԻՂ
29.10.2026 | 12:23
Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը քառորդ եզրափակիչում է
29.10.2026 | 12:20
Առաջինը Գառնիկ Դավթյանը հարվածեց Տարոն Չախոյանին․ Ռուբինյանը՝ ԱԺ-ում ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:19
«Նորատուսցի Ալիկը» մեղադրվում է անվադողերի վերանորոգման կետի աշխատակցին սպառնալու մեջ
29.10.2026 | 12:10
Ծեծկռտուք ԱԺ-ում պատգամավորների միջև // ԿԲ-ի անունից կեղծ փաստաթղթեր են տարածվում․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 12:06
ՔՊ-ականների ճեպազրույցը ծեծկռտուքից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:03
ՄԻՊ-ը քննադատել է ընտանեկան բռնությունն արդարացնող և տուժողներին թիրախավորող հայտարարությունները
29.10.2026 | 11:55
Լարված հարաբերությունների ֆոնին՝ Բայրամովը Թուրքիա է մեկնել
29.10.2026 | 11:45
Մոլդովայի շուրջ 1 մլն քաղաքացու տվյալ է արտահոսել․ խոշոր կիբերհարձակում պետական թվային ծառայությունների վրա
29.10.2026 | 11:37
Իսրայելում ընտրությունների հաշվարկը մոտենում է ավարտին․ մեծամասնություն չի նշմարվում
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հանդիպել է մարզական լրագրողների հետ և ամփոփել «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի անցկացման կարգի փոփոխությունների շուրջ քննարկումները․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Կարգում նախատեսվող փոփոխությունների նախնական տարբերակը մշակվել է՝ հաշվի առնելով նաև մարզական լրագրողների կողմից ներկայացված առաջարկներն ու մասնագիտական դիտարկումները:

«Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի՝ 50 մլն դրամ մրցանակային ֆոնդը կմնա անփոփոխ: Կսահմանվեն նոր անվանակարգեր, որոնց հաղթողները կստանան 5-ական մլն դրամ՝ առանց հարկերի և տուրքերի: Մեկ անվանակարգի՝ «Հանդիսատեսի համակրանքի» դեպքում, որի հաղթողը կորոշվի էլեկտրոնային բաց քվեարկությամբ, որպես մրցանակ կսահմանվի հուշանվեր:

Կսահմանվեն նաև հետևյալ անվանակարգերը, որոնք նախատեսում են դրամական պարգևատրում՝

«Լավագույն եռյակ» (եռյակում ընդգրկված յուրաքանչյուր մարզիկ կստանա 5-ական մլն դրամ)
«Լավագույն կին մարզիկ»
«Հաշմանդամային սպորտով զբաղվող լավագույն մարզիկ»
«Լավագույն երիտասարդ մարզիկ»
«Լավագույն թիմ»
«Լավագույն վերադարձ / հայտնություն»
«Լավագույն մարզիչ»
«ՀՀ-ն լավագույնս հանրահռչակած մարզիկ»
Ընդ որում՝ մարզիկը կարող է ընդգրկվել միայն մեկ անվանակարգում՝ բացի «Հանդիսատեսի համակրանքից»:

Քվեարկությունը կանցկացվի փակ, գաղտնի ձևաչափով: Քվեարկությանը կմասնակցեն միայն մարզական լրագրողները: Ընդ որում՝ հավակնորդների ցանկում սահմանափակումներ չեն նախատեսվում:

Նախատեսվում է մրցանակաբաշխությունն իրականացնել յուրաքանչյուր տարվա հունվար ամսին, երբ բոլոր մրցաշարերն արդեն ավարտված կլինեն:

«Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի անցկացման կարգի վերջնական տարբերակը կշրջանառվի մեկամսյա ժամկետում: