Հանրային կառավարման բարեփոխումները դիտում ենք նոր քաղաքական և քաղաքացիական մշակույթի զարգացման խթան. Արայիկ Հարությունյան

Լուրեր

07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենա․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր մասնակցել է Հայաստանում հանրային կառավարման սկզբունքների մեկնարկի միջոցառմանը:

Միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը, ՍԻԳՄԱ ծրագրի ղեկավար Գրեգոր Վիրանթը,  Հայաստանում միջազգային կազմակերպությունների և տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում, մասնավորապես, նշել է.

«Ձերդ գերազանցություն՝ հարգելի՛ պարոն դեսպան,

Հարգելի՛ գործընկերներ,

Ուրախ եմ ողջունել բոլորիդ Հայաստանում հանրային կառավարման սկզբունքների մեկնարկի միջոցառմանը:

Պետական արդյունավետ կառավարումն ու հանրային իշխանության մարմինների թափանցիկ ու հաշվետու գործունեությունը ցանկացած ոլորտի բարեփոխումների իրականացման նախապայման է: Միաժամանակ, հանրային ծառայություններից քաղաքացիների գոհունակության մակարդակից է կախված պետության նկատմամբ հանրային վստահությունը, որն էլ ժողովրդավարական հասարակության հիմնաքարն է:

Սա է պատճառը, որ ոլորտի բարեփոխումները Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթություններից են: Այս առումով ՍԻԳՄԱ նախաձեռնության կողմից հրապարակվող սկզբունքներն այն ուղենիշներն են, որոնցով առաջնորդվում ենք Հայաստանում ոլորտի բարեփոխումները մշակելիս:

Եվրամիության ու ՍԻԳՄԱ-ի հետ հանրային կառավարման բարեփոխումների ուղղությամբ մեր արդյունավետ համագործակցությունը բազմաթիվ տարիների պատմություն ունի: Այս ուղղությամբ բարեփոխումների իրականացման հանձնառությունը մենք ստանձնել ենք նաև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով: ՍԻԳՄԱ-ի կողմից 2019 թվականին հրապարակված ելակետային գնահատման զեկույցի հիման վրա 2022 թվականին Կառավարությունն ընդունել է Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը՝ սահմանելով իր առաջնահերթությունները քաղաքականությունների մշակման, ծառայությունների մատուցման, մարդկային ռեսուրսների կառավարման և ինստիտուցիոնալ արդիականացման ուղղություններով: Անցած տարի մենք վերանայել ենք մեր ռազմավարությունը՝ այն ներդաշնակեցնելով ՍԻԳՄԱ-ի կողմից հրապարակված հանրային կառավարման վերանայված սկզբունքներին՝ ավելի շեշտադրելով քաղաքացիակենտրոն քաղաքականությունների և ծառայությունների մշակման անհրաժեշտությունը:

Կցանկանամ ընդգծել, որ ռազմավարության ընդունումից ի վեր՝ արդեն իսկ արձանագրել ենք մի շարք ձեռքբերումներ: Մասնավորապես՝ վերջնականացման փուլում են պետության ռազմավարական կառավարման, այդ թվում՝ մշտադիտարկման և գնահատման նոր համակարգի ներդրման աշխատանքները, որոնք կապահովեն փաստահենք քաղաքականությունների մշակման պրակտիկա: Առաջիկայում կտրվի հանրային ծառայությունների միասնական թվային հարթակի մեկնարկը, արդեն իսկ գործարկվել է անձի թվային նույնականացման «ԵՍ ԵՄ» համակարգը: Զուգահեռաբար, ակտիվորեն աշխատանքներ են տարվում հանրային ծառայության մրցունակության բարձրացման, հանրության հետ արդյունավետ հաղորդակցության ապահովման ուղղություններով: Ընդհանուր առմամբ՝ հանրային կառավարման բարեփոխումները դիտում ենք ոչ միայն և ոչ այնքան իբրև բյուրոկրատական ապարատի փոխակերպում, այլև նոր քաղաքական և քաղաքացիական մշակույթի զարգացման խթան, որը նոր որակ է հաղորդելու պետություն-քաղաքացի-բիզնես հարաբերություններին:

Ամփոփելով՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ շեշտել Հայաստանում հանրային կառավարման բարեփոխումների արդյունավետ իրականացման կարևորությունը և վստահություն հայտնել, որ համատեղ ջանքերով շարունակաբար ամրապնդելու ենք ժողովրդավարական ինստիտուտները:

Շնորհակալություն»:

Ելույթով հանդես է եկել նաև ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, որից հետո ՍԻԳՄԱ-ի ծրագրերի ղեկավար Գրեգոր Վիրանթը ներկայացրել է Հայաստանում հանրային կառավարման սկզբունքների մեկնարկի հետ կապված մանրամասները: