Վստահ ենք, որ ԵՄ-ին անդամակցելու հեռանկարը կարող է դառնալ համազգային կոնսոլիդացիայի եզակի նպատակ.«Հանուն Հանրապետության» կուսակցություն

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

«Հանուն Հանրապետության» կուսակցության քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև.

«Առաջնորդվելով խարխլված աշխարհակարգի պայմաններում բացառապես Հայաստանի Հանրապետության անվտանգության եւ զարգացման, տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության շահերով,

– Արձանագրելով, որ Հայաստանը եւ Եվրամիությունը ֆիքսել են շահերի, նպատակների եւ արժեքների ընդհանրություն,

– Հաստատելով նաեւ, որ Հայաստանի Անկախության վերականգնումից ի վեր ձեւավորված անվտանգային, պաշտպանական, արտաքին քաղաքական եւ տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ՝ ոչ միայն կառուցված են եղել կարճաժամկետ և սխալ հաշվարկված ռազմավարության եւ ակնկալիքների վրա, բերելով Հայաստանում ռուսական ներկայության ընդհուպ վտանգավոր ներսփռման, ռուսական ձեւաչափերում եւ «դաշինքներում» Հայաստանի հնարավորությունների սահմանափակումների եւ թուլացման, ըստ այդմ, վերածվել են արտաքին աշխարհի և գործընկերների հետ նորովի հարաբերություններ կառուցելու ճանապարհին գլխավոր խոչընդոտի եւ գոյաբանական մակարդակի ներքին եւ արտաքին սպառնալիքի,

– Հաշվի առնելով Եվրոպական Միության՝ մինչեւ 2030 թվականը նոր ընդլայնման պատրաստակամությունը եւ մեր հարեւան Վրաստանի Հանրապետությանը ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակի հաստատումը, ինչը պատմական հնարավորությունների պատուհան է բացում Հայաստանի Հանրապետության համար,

– Համոզված լինելով, որ Հայաստանի նկատմամբ Ազատության եւ Մարդու Իրավունքների թշնամի՝ ավտորիտար եւ ամբողջատիրական ռեժիմների անօրինական ճնշումներին դիմագրավելը օրվա հրամայական է,
Բացարձակ համոզմունք ենք հայտնում առ այն, որ․

1․ Հետայսու Հայաստանի Հանրապետության քաղաքականության բոլոր ներքին եւ արտաքին ոլորտային բարեփոխական օրակարգերը պետք է ենթարկվեն մեկ ռազմավարական նպատակին՝ Հայաստանի լիիրավ անդամակցությանը Եվրոպական Միությանը մինչեւ 2030 թվականը, ինչը նշանակում է․ լիակատար ներդաշնակեցում Եվրոպական ստանդարտներին եւ Եվրամիության ընդհանուր քաղաքականությանը։

2․ Այդ ռազմավարական նպատակը ոչ միայն լիարժեքորեն համահունչ է Հայաստանի՝ տարածաշրջանում տեւական, համապարփակ եւ արժանապատիվ խաղաղության հաստատման օրակարգին, այլեւ բխում է Եվրամիության ստեղծման հիմքում ի սկզբանե դրված գաղափարից՝ ձեւավորել ընդհանուր արժեքային հենք եւ տնտեսական շահ, ինչի վրա հիմնվելով Եվրոպական ազգերը հաղթահարեցին դարերով կուտակված սահմանային վեճերը եւ ազգամիջյան թշնամանքը երկու համաշխարհային պատերազմներից հետո։

3․ Բոլոր քաղաքական ուժերը, քաղաքականապես ակտիվ հասարակական շերտերը եւ շրջանակները հայտնեն իրենց հստակ դիրքորոշումը Հայաստանի կողմից Եվրամիությանը լիիրավ անդամակցության հայտի շուտափույթ ներկայացման վերաբերյալ։

Վստահ ենք, որ Եվրամիությանն անդամակցելու հեռանկարը կարող է դառնալ համազգային կոնսոլիդացիայի եզակի նպատակ։ Ելնելով վերոնշյալից, Հանուն Հանրապետության Կուսակցությունն իր պատրաստակամությունն է հայտնում ամենաակտիվ կերպով նախաձեռնել հասարակական-քաղաքական քննարկումներ եւ մասնակցել դրանց տարբեր ֆորմատներով, նպատակ դնելով հասնել ամենալայն ազգային կոնսոլիդացիայի՝ մեր պետականության համար կենսական կարեւորության այս ռազմավարական նպատակն իրականություն դարձնելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։