Դեսպան Հովհաննիսյանը Քեթի Էրինգթոնի հետ մտքեր է փոխանակել ՀՀ-Նոր Զելանդիա համագործակցության ներկա վիճակի ու հեռանկարների վերաբերյալ

Լուրեր

07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նոր Զելանդիայում Հայաստանի դեսպան Արեգ Հովհաննիսյանը (նստավայրը՝ Տոկիո, Ճապոնիա) Օքլենդում աշխատանքային այցի շրջանակներում մարտի 4-ին հանդիպեց Նոր Զելանդիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության Օքլենդի գրասենյակի փոխտնօրեն Քեթի Էրինգթոնին, ում ներկայացրեց ՀՀ նորանշանակ պատվո հյուպատոս Հակոբ Կարապետին․ հայտնում են Ճապոնիայում ՀՀ դեսպանությունից

Ք. Էրինգթոնը, շնորհավորելով Հակոբ Կարապետին, գոհունակություն հայտնեց Օքլենդում հայկական պաշտոնական ներկայացուցչության հաստատման կապակցությամբ և վստահություն հայտնեց, որ պատվո հյուպատոսը կնպաստի Հայաստանի ճանաչելիության մակարդակի բարձրացմանը և համագործակցության ընդլայնմանը։

Հանդիպման մասնակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ և բազմակողմ համագործակցության ներկա վիճակի և հեռանկարների վերաբերյալ։ Նույն օրը դեսպան Հովհաննիսյանը հանդիպեց հայտնի նախկին քաղաքական գործիչ, տարբեր ժամանակներում տարբեր նախարարական պաշտոններ զբաղեցրած, ներկայում՝ Օքլենդի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Սայմոն Բրիջիսի հետ, ում ներկայացրեց Հայաստանի գործարար միջավայրը, տնտեսական առաջընթացը և հեռանկարները։

Դեսպանը կարևորեց չիրացված ներուժի բացահայտումը, մասնավորապես՝ ինտենսիվ և էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսության, վերականգնվող էներգետիկայի, թվային տեխնոլոգիաների բնագավառներում։ Կողմերը պայմանավորվեցին ուղիներ գտնել՝ երկու երկրների համապատասխան կառույցների միջև ինստիտուցիոնալ համագործակցություն հաստատելու նպատակով։

Հանդիպումներին դեսպան Հովհաննիսյանին ուղեկցում էին պատվո հյուպատոս Հակոբ Կարապետը և խորհրդային շրջանի դիվանագետ, ներկայում՝ քաղաքական վերլուծաբան, հասարակական գործիչ, Մասսեյ համալսարանի դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Ազիզյանը։