ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլերը կանցկացվեն Երևանում

Լուրեր

15.09.2026 | 14:53
Եվրոպական խորհրդարանն ընդունեց ՀՀ-ին արտահանման արտոնություններ տալու նախագիծը
15.09.2026 | 14:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Չարենցի փողոցում
15.09.2026 | 14:35
Քաղաքական ճնշում կարող է դիտվել. Նազելի Բաղդասարյանը` Հայկ Սարգսյանին առնչվող վարույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:26
Փետրվարի 8-ից «խվատայկաները» կհամարվեն շահումով խաղ․ ՊԵԿ
15.09.2026 | 14:18
Բացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
15.09.2026 | 14:17
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը․ Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:11
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 14:08
Պարո՛ն Ղազարյան, Ձեր գործով զբաղվե՛ք, արվեստը թողե՛ք արվեստագետներին․ Ռուզաննա Երեմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:07
Հայաստանի գավաթ. հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերը
15.09.2026 | 13:59
Կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի՛, լինի՛ վաղը, լինի՛ հարատև․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:50
Ռուսական նավն ազդանշանային հրթիռներ է արձակել դանիական ուղղաթիռի ուղղությամբ
15.09.2026 | 13:42
Լարված իրավիճակ՝ Գյումրիի ավագանու նիստում․ Սիմոնյանը լքեց դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:33
Վաշինգտոնում հայկական բրենդիի համտեսի երեկո է անցկացվել
15.09.2026 | 13:28
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 13:27
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
Բոլորը

Կառավարության որոշմամբ է 279 միլիոն 954 հազար 300 դրամ է հատկացվել ԿԳՄՍ նախարարությանը՝ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ և եզրափակիչ մրցաշարի հանդիպումներն անցկացնելու համար։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է խաղային մարզաձևերի զարգացումը և նշել, որ հենց այդ նպատակով 2024-2026 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերով նախորդ տարի արդեն հաստատվել է մարզերում երկու ֆուտբոլային ստադիոնների նախագծման և կառուցման աշխատանքները, իսկ Ակադեմիական քաղաքի հատակագծում տեղ է գտել Ազգային ստադիոնը: ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ վերջին տարիներին հատկապես հաջող է հանդես գալիս Հայաստանի ֆուտզալի հավաքականը, որը վարկանիշի իմաստով ներկայումս տեղ է գտել Եվրոպայի 20 լավագույն հավաքականների շարքում և նախորդ տարի առաջին անգամ մտել է էլիտ ռաունդի եզրափակիչ փուլ։ «Ընդ որում՝ ընտրական փուլում պաշտոնական հանդիպումներում յոթ անընդմեջ հաղթանակ ենք գրանցել, իսկ ընդհանուր խաղերը, նաև ընկերական խաղերը հաշված՝ 10 անընդմեջ հաղթանակով հավաքականը հանդես է եկել»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ այժմ արդեն խաղային մարզաձևերի զարգացման նոր հնարավորություն է ձևավորվում, քանի որ 2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Երևան քաղաքում նախատեսվում է անցկացնել ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի չեմպիոնների լիգայի եզրափակիչ մրցաշարի հանդիպումները։

Նախարարի տեղեկացրել է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտը հաղթող է ճանաչվել Հունաստանի, Լիտվայի, Լեհաստանի, Իսպանիայի և Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիաների հետ մրցակցությունում. «Այսպիսով, առաջին անգամ որևէ խաղային մարզաձևի եվրագավաթային եզրափակիչը կանցկացվի Հայաստանի Հանրապետությունում։ Ֆուտզալի չեմպիոնների լիգայի եզրափակչին կմասնակցեն իսպանական «Բարսելոնան» և «Պալմա Ֆուտզալ»-ը, ինչպես նաև՝ պորտուգալական «Սպորտինգ»-ը և «Բենֆիկան»: Կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 3-ին, եզրափակիչը և 3-րդ տեղի հանդիպումը՝ մայիսի 5-ին։ Նախատեսվում է, որ այս իրադարձությունները կհանդիսանան նաև զբոսաշրջային զգալի հոսքի առիթ՝ հաշվի առնելով մրցաշարի հեղինակությունն ու մրցող թիմերի երկրպագուների բանակը»:

Վիճակահանությունը տեղի կունենա մարտի 14-ին։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հավելել է, որ վիճակահանությունից հետո տոմսերը կվաճառվեն էլեկտրոնային հարթակներում, որոնք կլինեն բավական մատչելի՝ 1000-5000-ի սահմաններում։ «Սպասվում են մեծ թվով երկրպագուներ։ Այս թիմերը բավականին հայտնի են, երկու թիմերում էլ խաղում են Աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ: Եվ հայ հանդիսատեսի համար այս մրցաշարը կարևոր է նրանով, որ «Մալյորկայի» կազմում հանդես է գալիս մեր ազգային հավաքականի դարպասապահը, որը նախորդ եզրափակչի լավագույն ֆուտբոլիստն է համարվել: Այս պահին արդեն 50 երկիր գնել է Հայաստանից հեռարձակում իրականացնելու իրավունք, բայց այդ թիվը կարող է 7 տասնյակը գերազանցել»,- ասել է Արայիկ Հարությունյանը: