Վարչապետը Դանիայի խորհրդարանական պատվիրակության հետ քննարկել է ՀՀ-ԵՄ համագործակցությանը, Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր

Լուրեր

15.09.2026 | 14:18
Բացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
15.09.2026 | 14:17
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը․ Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:11
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 14:08
Պարո՛ն Ղազարյան, Ձեր գործով զբաղվե՛ք, արվեստը թողե՛ք արվեստագետներին․ Ռուզաննա Երեմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:07
Հայաստանի գավաթ. հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերը
15.09.2026 | 13:59
Կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի՛, լինի՛ վաղը, լինի՛ հարատև․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:50
Ռուսական նավն ազդանշանային հրթիռներ է արձակել դանիական ուղղաթիռի ուղղությամբ
15.09.2026 | 13:42
Լարված իրավիճակ՝ Գյումրիի ավագանու նիստում․ Սիմոնյանը լքեց դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:33
Վաշինգտոնում հայկական բրենդիի համտեսի երեկո է անցկացվել
15.09.2026 | 13:28
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 13:27
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
15.09.2026 | 13:20
Վանաձորի ընտրությունները 2027 թվական հետաձգելու իրավական հիմք չկա․ «Անկախ դիտորդ»
15.09.2026 | 13:09
Աբովյան, Մասիս, Մարտունի, Վարդենիս․ հայտնի են մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրությունների օրերը
15.09.2026 | 13:02
Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Պեկին
15.09.2026 | 12:59
Խաժակ Թովմասյանը մատնանշել է այն ոստիկաններին, որոնք իր նկատմամբ բռնություն են կիրառել․  փաստաբանը հայտարարություն է տարածել
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Դանիայի Թագավորության խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լիզե Բեխի գլխավորած պատվիրակությանը․ տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Վարչապետը ողջունել է Դանիայի խորհդարանական պատվիրակության այցը Հայաստան և նշել, որ երկու երկրների համագործակցությունն այդքան էլ ակտիվ բնույթ չի կրում: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ այս այցը նոր ազդակ կհաղորդի Հայաստան-Դանիա փոխգործակցությանը: Միաժամանակ, վարչապետը կարևորել է միջխորհրդարանական կապերի զարգացումն ու սերտ համագործակցությունը, այդ թվում՝ միջազգային հարթակների շրջանակում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել, այդ թվում՝ Եվրոպական միության օժանդակությամբ Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին: Վարչապետ Փաշինյանը շեշտել է, որ ՀՀ կառավարության և մեր հասարակության համար ժողովրդավարության զարգացումն ու ամրապնդումն ունի ռազմավարական նշանակություն, և այդ ուղղությամբ քայլերը կրելու են հետևողական բնույթ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը, Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր: Վարչապետը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումները, ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի սկզբունքները:

Տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման համատեքստում վարչապետը կարևորել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը: