Սահմանին կուտակումներ չկան, հետևում ենք հակառակորդի շարժերին․ ԳՇ պետ
Քաղաքականություն
05.03.2024 | 13:23Այս պահին սահմանին կուտակումներ չկան, այս մասին «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը՝ հերքելով լուրերը, թե հակառակորդի ուժերի կուտակումներ կան։
«ՀՀ ԶՈՒ-ն ուշի-ուշով հետևում է հակառակորդի շարժերին, և այդպիսի կուտակումներ չկան, որ դուք ներկայացնում եք»,- վստահեցրել է Ասրյանը՝ ի պատասխան լրագրողի հարցի։
Նրա խոսքով՝ սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։