Ադրբեջանի Մեջլիսի պատգամավորը Հայաստանի դեմ ռազմական հարձակման կոչ է արել

Լուրեր

07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Ֆազաիլ Աղամլին Հայաստանի դեմ ռազմական ագրեսիա և ներխուժում իրականացնելու կոչ է արել։ Նա մտահոգություն է հայտնել, որ Հայաստանը Հունաստանի և Ֆրանսիայի հետ ռազմական ակտիվ համագործակցություն է զարգացնում։

«Ադրբեջանը պայքարում է իր անկախության և ինքնիշխանության համար։ Մենք գնալու ենք մինչև վերջ, ոչ մի ուժի չենք հանձնվելու։ Քանի դեռ Հայաստանը ծանր սպառազինված չէ, մենք պետք է ռազմական գործողություն իրականացնենք և «մեր 8 օկուպացված գյուղերը միավորենք»։ Ըստ իս՝ իրադարձությունների ընթացքն ամենևին էլ հաճելի չէ։ Դիմում եմ հարավից մեր հայրենակիցներին և ասում, որ պետք է կամք դրսևորեն՝ թույլ չտալու Իրանի տարածքով տարբեր երկրներից Հայաստան զենքի մատակարարումը»,- հայտարարել է ադրբեջանցի պատգամավորը։

Հավելենք, որ օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որը պարբերաբար Հայաստանին սպառնում է ռազմական ուժի կիրառմամբ, հայտարարել էր, թե Բաքուն, իբր, Հայաստանի վրա հարձակվելու պլաններ չունի և «այդ ամենը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ու ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելի հորինվածքն են»։

«Այս հայտարարությունները որևէ իրականություն չեն արտացոլում և հակասում են միջազգային իրավունքի նորմերին։ Ադրբեջանական կողմն այս հայտարարությունները համարում է քողարկված սպառնալիք մեր երկրի հասցեին։ Այսպես, Բորելն ասել է, որ եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, դա ծանր հետևանքներ կունենա։ Նախ, որտեղի՞ց Բորելին այս տեղեկությունը, որ Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա։ Մենք նման ծրագրեր չունենք։ Պարոն Բորելն ու Մակրոնն այս տեղեկությունը վերցնում են ոչ թե իրականությունից, այլ իրենց երազներից»,- հայտարարել էր Ալիևը։