Փաշինյանի ավտոշարասյան անցնելու պատճառով քաղաքացիները շուրջ 20 րոպե խցանման մեջ էին հայտնվել

Լուրեր

07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
Բոլորը

Սպարապետ Վազգեն Սարգսյանի 65-ամյակի կապակցությամբ բարձրաստիճան պաշտոնյաներն առավոտյան «Եռաբլուր» պանթեոն էին այցելել։ Իսակովի պողոտան տևական ժամանակ փակվել էր, երթևեկությունը կաթվածահար էր եղել, որպեսզի Փաշինյանի և մյուսների ավտոշարասյունն անարգել հասնի զինվորական պանթեոն։ Factor.am-ի թղթակիցը ֆիքսել է, որ առավոտյան ժամը 09։00-ից կաթվածահար եղած պողոտայում 20 րոպե խցանման մեջ սպասելուց հետո քաղաքացիներից շատերը դուրս էին եկել տրանսպորտային միջոցներից և ոտքով էին ճանապարհը շարունակում։

«Սա էլ նոր ձև է, որ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան պատճառով երթևեկությունը կանգնեցնում են, գործից ուշանում ենք, այդ մասին մտածող չկա, միայն անհարմարություն են պատճառում մեզ»,- դժգոհեց թիվ 43 ավտոբուսի ուղևորներից մեկը։

Հավելենք, որ Նիկոլ Փաշինյանն այնուհետև մեկնել է Եգիպտոս՝ երկօրյա աշխատանքային այցով, և օդանավակայան տանող ճանապարհին ևս երթևեկության խնդիրներ են եղել։
Նկատենք, որ վերջին շրջանում հաճախ են լինում դեպքեր, երբ վարչապետի ավտոշարասյան երթևեկությունն ապահովելու հետևանքով խոշոր խցանումներ են առաջանում։

Հիշեցնենք, որ 2022 թվականին էլ Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում դժբախտ պատահար էր տեղի ունեցել: Նիկոլ Փաշինյանի շարասյան մեքենաներից մեկը վրաերթի էր ենթարկել 28-ամյա հղի կնոջը, որը մահացել էր։

Մանյա Պողոսյան