Իրանի խորհրդարանական ընտրություններում առաջատար են կոշտ գծի կողմնակիցները

Լուրեր

07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:45
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանի խորհրդարանական ընտրություններում առաջատար են կոշտ գծի կողմնակիցները: Իշխանությունները դեռևս չեն հրապարակել ընտրություններին մասնակցության տվյալներն ու չեն նշել դրա հետաձգման պատճառը, գրում է Euronews-ը։

Մինչ քվեարկության սկսվելը ընդդիմությունը կոչ էր արել բոյկոտել ընտրությունները, ուստի դիտորդները չեն բացառում, որ մասնակցությունը ցածր կլինի։

Մարտի 1-ի քվեարկությունն առաջինն էր 2022 թվականի զանգվածային բողոքի ցույցերից հետո՝ 22-ամյա Մախսա Ամինիի մահվան պատճառով, որը ձերբակալվել էր բարոյականության ոստիկանության կողմից ոչ պատշաճ հիջաբ կրելու համար և կարճ ժամանակ անց մահացել էր:

«Ընդհանուր առմամբ, մինչ այժմ ընտրվել է նոր խորհրդարանի 245 պատգամավոր։ Երկրորդ փուլում մնում է բաշխել 45 մանդատ, քանի որ այս ընտրատարածքներում թեկնածուները չեն կարողացել հավաքել ձայների անհրաժեշտ 20%-ը»,- հայտարարել է Իրանի ընտրական շտաբի ներկայացուցիչ Մոհսեն Էսմալին։

Երկրորդ փուլը պետք է կայանա ապրիլին կամ մայիսին։

Ընտրված 245 քաղաքական գործիչներից 200-ը կոշտ քաղաքականության կողմնակիցներ են, իսկ 45-ը՝ համեմատաբար չափավոր կամ անկախ՝ ըստ AP-ի: Իրանի նոր խորհրդարանում ընդամենը 11 կին կլինի։