Այսօր պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը
Քաղաքականություն
04.03.2024 | 10:02
Այսօր` մարտի 4-ին, պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
Ավելի վաղ Factor.am-ը տեղեկացրել էր, Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասին։
Դեսպան Մկրտչյանն ընդգծել էր, որ գալիք շաբաթ Հունաստանի պաշտպանության նախարարի պաշտոնական այցը Հայաստան նոր լիցք կհաղորդի ռազմական ոլորտում երկու երկրների ընդլայնվող համագործակցությանը։