Քաղաքացիների կյանքն ու բարեկեցությունը գերագույն արժեք է․ նախագահի ուղերձը Մարտի 1-ի իրադարձությունների տարելիցի կապակցությամբ

Լուրեր

07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Բոլորը

Մարտիմեկյան ողբերգությունից 16 տարի անց մենք հաստատակամ ենք ՀՀ ժողովրդավար զարգացումն անշեղորեն երաշխավորելու հարցում. ՀՀ նախագահ
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ուղերձ է հղել 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների տարելիցի կապակցությամբ.

«Սիրելի հայրենակիցներ,

Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ,

Այսօր լրանում է 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների 16-րդ տարելիցը, երբ օրվա իշխանությունը կրակեց իրենց իրավունքների համար պայքարող և խաղաղ ակցիաներ իրականացնող քաղաքացիների վրա:

Մարտի 1-ը, սակայն իշխանության կողմից բիրտ ուժի կիրառման դրվագ չէր, այլ հետևանք տարիներ շարունակ մեր պետական համակարգում արմատավորված արատավոր, քրեաօլիգարխիկ բարքերի, քաղաքական հալածանքների մթնոլորտի, մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքների զանգվածային ու տևական ոտնահարման:

Մարտի 1-ի հանցագործությունը նաև հաստատումն էր այն բանի, որ օրվա իշխանությունն այլևս ձախողել էր կենսունակ ու մրցակցային քաղաքական համակարգի, կայուն պետական ինստիտուտների, ժողովրդավարական բարեփոխումների իրականացման կարևորագույն և պատասխանատու գործը:

Սիրելի հայրենակիցներ,

Այսօր՝ Մարտիմեկյան ողբերգությունից 16 տարի անց, մենք հաստատակամ ենք Հայաստանի ժողովրդավար զարգացումն անշեղորեն երաշխավորելու հարցում, որը բացառում է մեր քաղաքացիների ազատ կամարտահայտությունը և ժողովրդավարական սկզբունքների գերակայությունը վիճարկելու որևէ մտայնությունը: Այսօր ոգեկոչելով մարտի մեկի անմեղ զոհերի հիշատակը մենք վերահաստատում ենք մեր կամքը՝ կառուցել ազատ, ժողովրդավար ու զարգացող Հայաստան, որի համար իր քաղաքացիների կյանքն ու բարեկեցությունը գերագույն արժեք է:

***

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ծաղիկներ է խոնարհել Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում կանգնեցված հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել 2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին: