Ալիևն ու ԵՄ հանձնակատարն Ադրբեջանի և ԵՄ-ի միջև էներգետիկ համագործակցության զարգացման ծրագրերն են քննարկել

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Կադրի Սիմսոնը Բաքվում հանդիպում են ունեցել, որի ընթացքում քննարկել են էներգետիկ համագործակցության զարգացման ծրագրերը: Սիմսոնը Բաքվում մասնակցում է Հարավային գազային միջանցքի խորհրդատվական խորհրդի տասներորդ նախարարական հանդիպմանը և Կանաչ էներգիայի խորհրդատվական խորհրդի երկրորդ նիստին։

Ըստ ադրբեջանական կողմի՝ հանդիպման ընթացքում եվրահանձնակատարն ընդգծել է «այն կարևոր դերը, որն Ադրբեջանը խաղում է Եվրոպայի էներգամատակարարման գործում»։

Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են վերականգնվող էներգետիկայի նախագծերի իրականացման հեռանկարները, ինչպես նաև «եվրոպական ընկերությունների հնարավորությունները՝ որպես ներդրողներ ավելի ակտիվ դերակատարում ունենալու Ադրբեջանում իրականացվող նախագծերում»։

Ալիևն ու Սիմսոնը նաև քննարկել են էներգետիկ համագործակցության զարգացման ծրագրերը, «բարձր է գնահատվել Բաքվի միանալը մեթանի արտանետումների նվազեցման միջազգային նախաձեռնությանը»։

Հավելենք, որ Սիմսոնի այցի շրջանակում Ադրբեջանի Էներգետիկայի նախարարությունն ու Elecnor ընկերությունը համագործակցության հուշագիր են ստորագրելու վերականգնվող էներգիայի աղբյուրների ոլորտում։ Բացի այդ, Ադրբեջանի Վերականգնվող էներգիայի աղբյուրների պետական գործակալությունն ու Wind Europe ստորագրելու են հուշագիր հողմային էներգիայի ոլորտում համագործակցության։ Սիմսոնը մասնակցելու է փաստաթղթերի ստորագրմանը։