Հայտնի է՝ երբ կարող է տեղի ունենալ Նավալնիի հուղարկավորությունը

Լուրեր

15.09.2026 | 14:18
Բացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
15.09.2026 | 14:17
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը․ Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:11
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 14:08
Պարո՛ն Ղազարյան, Ձեր գործով զբաղվե՛ք, արվեստը թողե՛ք արվեստագետներին․ Ռուզաննա Երեմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:07
Հայաստանի գավաթ. հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերը
15.09.2026 | 13:59
Կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի՛, լինի՛ վաղը, լինի՛ հարատև․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:50
Ռուսական նավն ազդանշանային հրթիռներ է արձակել դանիական ուղղաթիռի ուղղությամբ
15.09.2026 | 13:42
Լարված իրավիճակ՝ Գյումրիի ավագանու նիստում․ Սիմոնյանը լքեց դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:33
Վաշինգտոնում հայկական բրենդիի համտեսի երեկո է անցկացվել
15.09.2026 | 13:28
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 13:27
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
15.09.2026 | 13:20
Վանաձորի ընտրությունները 2027 թվական հետաձգելու իրավական հիմք չկա․ «Անկախ դիտորդ»
15.09.2026 | 13:09
Աբովյան, Մասիս, Մարտունի, Վարդենիս․ հայտնի են մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրությունների օրերը
15.09.2026 | 13:02
Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Պեկին
15.09.2026 | 12:59
Խաժակ Թովմասյանը մատնանշել է այն ոստիկաններին, որոնք իր նկատմամբ բռնություն են կիրառել․  փաստաբանը հայտարարություն է տարածել
Բոլորը

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հուղարկավորությունը կարող է տեղի ունենալ այս շաբաթվա վերջին, ընկերները սրահ են փնտրում՝ Նավալնիին հրապարակային հրաժեշտ տալու համար։ Այս մասին X-ում հայտնել է նրա մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը։

Քննիչները Նավալնիի մարմինը մորը՝ Լյուդմիլա Նավալնայային են փոխանցել անցյալ շաբաթ օրը՝ փետրվարի 24-ին։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ քաղաքական գործչին կարող են հուղարկավորել Մոսկվայի Խովանսկոյե գերեզմանատանը։

Հակակոռուպցիոն հիմնադրամի տնօրեն Իվան Ժդանովը նշել է, որ քննիչները խնդրել են Լյուդմիլա Նավալնայային հուղարկավորել որդուն առանց ավելորդ հրապարակայնության։ Գործչի մայրը, սակայն, չի համաձայնել, այդ պատճառով տեսաուղերձ է տեսագրել, որում խոսել է Քննչական կոմիտեի աշխատակիցների սպառնալիքների մասին։

Ալեքսեյ Նավալնիի մարմինը մեկ շաբաթ չէին փոխանցում ընտանիքին։ Այդ կապակցությամբ Նավալնիի մոր փաստաբանները դիմում են ներկայացրել Քննչական կոմիտե՝ մահացածի մարմինը պղծելու հոդվածով քրեական գործ հարուցելու խնդրանքով (ՌԴ Քրեական օրենսգրքի 244-րդ հոդված), ասել է Ժդանովը։

Հիշեցնենք՝ Ռուսաստանի Յամալո-Նենեց ինքնավար շրջանի դաշնային քրեակատարողական ծառայությունը փետրվարի 16-ին հայտարարեց Նավալնիի մահվան մասին։ Գերատեսչության տվյալներով՝ քաղաքական գործիչը «զբոսանքից հետո իրեն վատ է զգացել՝ գրեթե անմիջապես կորցնելով գիտակցությունը»։ Վերակենդանացման միջոցառումները արդյունք չեն տվել։

Ալեքսեյ Նավալնիի մահից հետո անհայտ էր դիակի գտնվելու վայրը։ Միայն մեկ շաբաթ անց Լյուդմիլա Նավալնայան կարողացել է տեսնել որդու մարմինը։ Քննիչները քաղաքական գործչի մորն ասել են, որ մարմինը չեն հանձնի երկու շաբաթ, քանի որ այն իբր ուղարկվել է քիմիական փորձաքննության։ Մայրը բողոք է ներկայացրել Քննչական կոմիտեի գործողությունների դեմ, իսկ արտերկրում գտնվող տասնյակ հայտնի ռուս հասարակական գործիչներ հանդես են եկել Ռուսաստանի իշխանություններից պահանջով քաղաքական գործչի մարմինը մորը վերադարձնելու պահանջով։

«Հուղարկավորությունը դեռ առջևում է: Մենք չգիտենք՝ արդյո՞ք իշխանությունները կխոչընդոտեն, որ այն անցկացվի այնպես, ինչպես ընտանիքն է ցանկանում և ինչպես արժանի է Ալեքսեյը: Մենք տեղեկությունը կհայտնենք, երբ այն հասանելի լինի»,- ասել է քաղաքական գործչի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը: