Նավալնիին պատրաստվում էին փոխանակել Գերմանիայում սպանության համար դատապարտված Վադիմ Կրասիկովի հետ

Լուրեր

07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
Բոլորը

Ռուս ընդդմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին մահացել է անմիջապես այն բանից հետո, երբ համաձայնություն է ձեռք բերվել նրան փոխանակել մարդասպան Վադիմ Կրասիկովի հետ, որը դատապարտվել է Գերմանիայում սպանության համար։ Այս մասին հայտնել է Նավալնիի համախոհ Մարիա Պևչին, գրում է Current Time-ը։

«Առաջիկա օրերին Նավալնին պետք է ազատության մեջ լիներ, քանի որ մենք հասել էինք նրա փոխանակման մասին որոշմանը։ Փետրվարի սկզբին Պուտինին առաջարկվեց մարդասպան Վադիմ Կրասիկովին, որը պատիժ է կրում Բեռլինում սպանության համար, փոխանակել ԱՄՆ երկու քաղաքացիների և Ալեքսեյ Նավալնիի հետ։ Ես փետրվարի 15-ին հաստատում եմ ստացել, որ բանակցություններն ընթանում են և ավարտական փուլում են։ Փետրվարի 16-ին Ալեքսեյ Նավալնին սպանվել է»,- հայտարարել է Պևչին իր տեսաուղերձում։

Պաշտոնական հաստատում չկա, որ նման փոխանակում է նախապատրաստվում, սակայն Պուտինն ավելի վաղ Թակեր Կառլսոնին տված հարցազրույցում հայտարարել էր, որ պատրաստ է քննարկել Ռուսաստանում լրտեսության մեջ մեղադրվող ամերիկացի լրագրող Էվան Գերշկովիչին Կրասիկովի հետ փոխանակելու հարցը։

Քաղաքական գործչի համախոհներից մեկի խոսքով՝ Նավալնիին ուղղակիորեն հնարավոր չէր փոխանակել, քանի որ նա Ռուսաստանի քաղաքացի է, և օտարերկրյա պետությունները պարտավոր չէին պաշտպանել նրա իրավունքները։ Սակայն երկու տարի առաջ, ըստ Պևչիի, իր թիմը գտել է ելքը, այսպես կոչված, մարդասիրական փոխանակումը՝ «ռուս լրտեսները՝ քաղբանտարկյալների դիմաց»։

Հիշեցնենք՝ Ռուսաստանի Յամալո-Նենեց ինքնավար շրջանի դաշնային քրեակատարողական ծառայությունը փետրվարի 16-ին հայտարարեց Նավալնիի մահվան մասին։ Գերատեսչության տվյալներով՝ քաղաքական գործիչը «զբոսանքից հետո իրեն վատ է զգացել՝ գրեթե անմիջապես կորցնելով գիտակցությունը»։ Վերակենդանացման միջոցառումները արդյունք չեն տվել։

Ալեքսեյ Նավալնիի մահից հետո անհայտ էր դիակի գտնվելու վայրը։ Միայն մեկ շաբաթ անց Լյուդմիլա Նավալնայան կարողացել է տեսնել որդու մարմինը։ Քննիչները քաղաքական գործչի մորն ասել են, որ մարմինը չեն հանձնի երկու շաբաթ, քանի որ այն, իբր, ուղարկվել է քիմիական փորձաքննության։ Նավալնայան բողոք է ներկայացրել Քննչական կոմիտեի գործողությունների դեմ, իսկ արտերկրում գտնվող տասնյակ հայտնի ռուս հասարակական գործիչներ հանդես են եկել քաղաքական գործչի մարմինը մորը վերադարձնելու պահանջով։

Ի վերջո, փետրվարի 24-ին Նավալնիի մարմինը հանձնվել է մորը։

«Հուղարկավորությունը դեռ առջևում է: Մենք չգիտենք՝ արդյո՞ք իշխանությունները կխոչընդոտեն, որ այն անցկացվի այնպես, ինչպես ընտանիքն է ցանկանում և ինչպես արժանի է Ալեքսեյը: Մենք տեղեկությունը կհայտնենք, երբ այն հասանելի լինի»,- ասել է քաղաքական գործչի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը: