ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը տեղի կունենա մայիսին

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Մայիսի 24-ին Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում տեղի կունենա ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը, հայտնում է Համագործակցության գործադիր կոմիտեի մամուլի ծառայությունը։

«Համագործակցության անդամ երկրների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդի անդամները [փետրվարի 27-ին Մինսկում կայանալիք հանդիպման ժամանակ] կքննարկեն ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստի օրակարգի նախագծի առաջարկները, որը տեղի կունենա մայիսի 24-ին Աշխաբադում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մշտական ներկայացուցիչները կքննարկեն նաև այն նախաձեռնությունների իրականացման ճանապարհային քարտեզի կատարումը, որոնք Պետությունների ղեկավարների խորհրդի, Կառավարությունների ղեկավարների խորհրդի, Արտաքին գործերի նախարարների խորհրդի և ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստերի ընթացքում արտահայտել են պատվիրակությունների ղեկավարներն անվտանգության ոլորտում համագործակցության առումով, կամփոփեն 2023 թվականին Համագործակցության շրջանակում արտաքին քաղաքական համագործակցության արդյունքները՝ ԱՊՀ միջազգային դիրքավորման համատեքստում։

ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նախորդ նիստը տեղի է ունեցել 2023 թվականի հոկտեմբերի վերջին Բիշքեկում, որին մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի կառավարությունների ղեկավարները, Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքմենստանի փոխվարչապետները, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության և Համագործակցության Գործադիր կոմիտեի կառույցների ներկայացուցիչները: