Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Վերաքննիչ դատարանի որոշումն ինչ ցույց տվեց. կարծիքներ

Լուրեր

14.12.2024 | 12:52
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
14.12.2024 | 12:34
Փրկարարները ձիուն դուրս են բերել փոսից
14.12.2024 | 12:12
Նավթի գներն աճել են
14.12.2024 | 11:55
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ
14.12.2024 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 14-ի դրությամբ
14.12.2024 | 11:09
Դստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառած մոր վերաբերյալ քրեական գործը դատախազն ուղարկել է դատարան
14.12.2024 | 11:00
Վրաստանում նախագահական ընտրություններ են․ ընդդիմությունը հավաքվել է ԱԺ-ի մոտ
14.12.2024 | 10:35
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
14.12.2024 | 10:16
Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար
13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
 
Վերաքննիչ դատարանի որոշման եզրափակիչ մասը, որով երեկ բեկանվեց առաջին ատյանի՝ Ռ․ Քոչարյանին կալանավորելու որոշումը, (հաշվի առնելով, որ 2-րդ Նախագահն անձռեռնմխելի է) , «օդում կախեց » 2 հարց․ Քոչարյանին ազատ արձակելը որքանո՞վ էր, այնուամենայնիվ, քաղաքական որոշում, իսկ հակառակ պարագայում, այն երևակե՞ց Նոր Հայաստանում դատարանի այլևս անկախ լինելը։
 
Այլ խոսքով՝այս որոշումը նշանակո՞ւմ է, որ Հայաստանում, իրոք, այլևս չկա «հեռախոսային արդարադատություն», ինչի մասին մշտապես խոսում է Նոր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
 
Factor.am-ն այս և ածանցյալ հարցերի շուրջ զրուցել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի, փաստաբաններ Նորայր Նորիկյանի, Գևորգ Գյոզալյանի հետ։
 
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի գնահատմամբ՝ դատարանը ցույց տվեց, որ անկախ է քաղաքական իշխանությունից, բայց կախյալ է նախկին իշխանությունից։ Արթուր Սաքունցը համոզված է, որ ո՛չ Նիկոլ Փաշինյանից, ոչ՛ Կառավարությունից, ո՛չ էլ նախարարներից որևէ զանգ չէր կարող լինել, չի եղել և հետայսու էլ չի լինի։
 
«Իսկ ինչ մնում է՝ դատարանը անկա՞խ է, թե կախյա՞լ, ապա, այո՛, դատարանի կախվածությունը դատական իշխանությունից վերացված է, բայց դատավորի «անկախություն» կոչվածը , որի կարևորագույն հիմքերից մեկն օրենքին համապատասխան որոշում կայացնելը և արդարադատություն իրականացնելն է, դեռևս շատ-շատ խնդրահարույց է, որովհետև ողջ դատական իշխանությունը, բացառությամբ մի քանի անհատների, ձևավորվել է նախորդ իշխանության տրամաբանության շրջանակներում։ Եվ այդ դատավորները դեռևս ունեն այսպես կոչված՝ չգրված կապեր։ Նաև պայմանավորվածություններ, որոնք, երևի թե, դեռևս չեն կարողանում հաղթահարել։ Այսինքն՝ դատական իշխանության ինքնակառավարումը, դատավորի անկախության կայացումը դեռևս պրոցեսի մեջ է »,-մեկնաբանեց իրավապաշտպանը։
 
Փաստաբան Նորայր Նորիկյանը դատական իշխանության անկախության առնչությամբ նույնպես ասաց․ « Ես, իրոք, հավատում եմ, որ Բաղրամյան 26-ից դատական ատյաններ զանգեր չեն գնում, և այս պահին այդ, այսպես կոչված, հեռախոսային արդարադատությունը չի իրականացվում։ Բայց դա չի նշանակում, որ այլ զանգեր դատական համակարգ չեն գնում»։
 
Նորայր Նորիկյանը չի բացառում, որ այդ «զանգերը» Հայաստանի Հանրապետությունից չլինեն։ «Կուզենայի սխալված լինեի և կասկածներս անհիմն լինեին, բայց մտավախություն ունեմ, որ ուղղակի ճնշում է գործադրվել Ռուսաստանի կողմից։ Ինչու, որովհետև, երբ այդ երկրի արտգործնախարարը հրապարակավ ՀՀ նոր իշխանություններին մեղադրում է անլրջության մեջ, ի վերջո, Լավրովը բաց տեքստով ասաց, որ ՀՀ նոր իշխանությունները մի բան ասում են, մի բան անում, առնվազն չեմ բացառում, որ որոշման հիմքում կարող է եղած լինի Ռուսաստանի ուղղակի միջամտությունը»։
 
Թե դատարանի նկատմամբ ճնշումը ինչպե՞ս է դրսևորվել, Նորայր Նորիկյանը չի կարող ասել։ Բայց գործը քննող դատավոր Ալեքսանդր Ազարյանին ճանաչում է իբրև պրոֆեսիոնալի ու գտնում է, որ նա չէր կարող նման որոշում ընդունել։
 
Նորայր Նորիկյանը համաձայն չէ Վերաքննիչ քրեական դատարանի որոշման հետ, գտնում է, որ այդ հիմքով Ռոբերտ Քոչարյանին ազատելը չի բխում Սահմանադրությունից և Հայաստանի օրենսդրությունից։
 
Փաստաբան Գևորգ Գյոզալյանն էլ վստահ է, որ անկախ դատական ակտ է կայացվել։ Որպես հիմնավորում ասաց, որ առաջին ատյանը կանալանավորման որոշում էր կայացրել, Վերաքննիչն այն բեկանեց։
 
«Կհիշեք, թե Հայաստանում ինչպես էին վճիռները բոլոր դատական ատյաններում մնում նույնը, բայց այսօր մենք ականատես եղանք լրիվ հակառակ պատկերի, ինչն էլ վկայում է, որ վերևից որևէ ճնշում չի եղել» ,-ասում է Գևորգ Գյոզալյանը։
 
Նա նույնպես ճանաչում է Ալ․ Ազարյանին և պնդում, որ այս դատավորը նախկինում էլ աչքի է ընկել իր անկախությամբ։ Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ վերջինիս հենց Ռոբերտ Քոչարյանն է նշանակել, ապա ասաց, որ Հայաստանում շատ դատավորներ կան, որոնց ՀՀ երկրորդ նախագահն է նշանակել։
 
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը լրագրողներին հայտնել էր, որ Ռոբերտ Քոչարյանն օգտվում է անձեռնմխելիության իրավունքից, այսինքն՝ նրա մեկնաբանությամբ՝ չի կարող անձը ենթարկվել քրեական հետապնդման և պատասխանատվության իր պաշտոնավարման և պաշտոնավարումից հետո, եթե նրա գործողությունները բխել են իր կարգավիճակից։
 
Այսինքն, ըստ Սահակյանի՝ եթե անձեռնմխելիության հարցն այդկերպ լուծվեց, ապա մնացած հարցերին դատարանը չպետք է անդրադառնա։ Սա նշանակում է, արդյո՞ք, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի, որ նա կարող է հեռանալ Հայաստանից։
 
Ըստ Գյոզալյանի՝ դա նշանակում է, որ գործի վարույթը պետք է կարճվի ։ Եթե, իհարկե, Վճռաբեկ դատարանն իր հերթին այն չբեկանի։
 
«Եթե, իհարկե, այդ որոշումն այնպես է, ինչպես ներկայացրեց Ռուբեն Սահակյանը։ Ու, իհարկե, եթե, Վճռաբեկ դատարանն այն չբեկանեց, ապա կրկնում եմ, դա նշանակում է, որ այս գործի վարույթը պետք է կարճվի », -ասում է փաստաբանը։
 
Գևորգ Գյոզալյանի կարծիքով՝ սույն՝ կատեգորիկ անձեռնմխելիության դրույթի առկայության դեպքում բավականին դժվար է բանակի ներգրավվման հետ կապված Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելը։ Իհարկե, հիմքեր տեսնում է հակառակը պնդող փաստաբան Վահե Գրիգորյանի ասածներում , բայց նաև համաձայն է Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանի հետ։
 
Հիշեցնենք, որ 1995 թ ընդունված Սահմանադրությամբ՝Նախագահի համար նման անձեռնմխելիության լայն հնարավորություն չկար։ Կար Ազգային ժողովի կողմից «իմփիչմենթի» գործընթաց, որի շրջանակներում Նախագահին կարող էին անձեռմխելիությունից զրկել, անգամ՝ նրա պաշտոնավարման ժամանակ պատասխանատվության ենթարկել։
 
Սակայն 2005-ին Ռ. Քոչարյանի օրոք փոխված Սահմանադրությունում ներառվեց կատեգորիկ անձեռնմխելիության դրույթը։ «Ամրագրվեց, որ ժողովրդական լեզվով ասած, իր պաշտոնավարման ժամանակ որևէ մեկը չի կարող իրեն բան ասել, իսկ պաշտոնավարումից հետո էլ, եթե իր կարգավիճակից բխող գործողություն չի արել։ Եվ 2015-ին էլ սա նույնությամբ արտագրվեց այս նոր Սահմանադրության մեջ»,-ասում է Գևորգ Գյոզալյանը։
 
Նա հիշեցրեց, որ այս կատեգորիկ անձեռնմխելիության դրույթի դեմ պայքարել է 2005-ին, 2015-ին կրկին փաստաբաններով դեմ են արտահայտվել։ «Եվ քաղաքական ուժերը, որոնք այսօր բողոքում են, պետք է այն ժամանակ անհանդուրժող լինեին և պայքարեին այդ դրույթի դեմ։ Բայց անհանդուրժող չեն եղել», -արձանագրում է փաստաբանը։
 
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանի որոշման վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ Հատուկ քննչական ծառայությունը, որը դատարանի որոշումը ապօրինի համարեց և նշեց, որ Վերաքննիչ քրեական դատարանը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից։ ՀՔԾ հաղորդագրությունում հույս էր հայտնվել, թե Դատախազությունը օգոստոսի 13-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք կներկայացնի։
 
Անի Սահակյան