Քննարկվել են Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները

Լուրեր

07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Գործադիրն առաջարկում է ուժը կորցրած ճանաչել գործարար ծրագիր իրականացնող ռեզիդենտ շահութահարկ վճարողների կողմից ծրագրի շրջանակում ստեղծված նոր աշխատատեղերի մասով հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների գումարը շահութահարկի գումարից նվազեցնելու արտոնությունը․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի խոսքով վերոնշյալ արտոնության սահմանման շուրջ 10 տարիների ընթացքում այն գործնականում լայն կիրառություն չի ունեցել տնտեսվարողների շրջանում. «Այժմ երբ հայտարարված է հարկման բազան ընդլայնելու, հանրային ռեսուրսները մոբիլիզացնելու ու հանրօգուտ նպատակներով հասցեական աջակցության ծրագրեր իրականացնելու քաղաքականություն, առաջարկվում է դադարեցնել արտոնության կիրառությունը»:

Արման Պողոսյանի տեղեկացմամբ նախագծի առաջին ընթերցմամբ քննարկման փուլում գործադիրը երկու ամիս հնարավորություն էր տվել գործարար շրջանակներին` պարզելու վերջիններիս հետաքրքրվածությունը հարցի շուրջ: Սակայն այդ ընթացքում ո’չ Կառավարությունը, ո’չ Ազգային ժողովը չեն ստացել նոր դիմումներ:

Պատգամավոր Հովիկ Աղազարյանը հետաքրքրվել է, թե արտոնությունների կիրառման արդյունքում որքան գումար չի մուտքագրվել պետբյուջե: Ի պատասխան` զեկուցողը նշել է` այն մոտավորապես ՀՆԱ-ի 6 տոկոսի շրջակայքում է: «Կառավարությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում գործող հարկային արտոնությունները, որովհետեւ դրանցից յուրաքանչյուրը չհավաքագրված ու չծախսված հարկ է»,- ընդգծել է փոխնախարարը:

Առաջինից երկրորդ ընթերցում կատարվել են երկու խմբագրական բնույթի փոփոխություններ:

ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխությունները երկրորդ ընթերցմամբ քննարկվել են Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` փետրվարի 21-ի նիստում: Այն վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը:

Նախագծի լրամշակված տարբերակն արժանացել է հանձնաժողովի հավանությանը: