Հայաստանն իր ուրույն տեղն ունի աշխարհի հնագիտական քարտեզի վրա. Եղեգիսում պեղումների արդյունքում հայտնաբերվել է ավելի քան 30 հազար նմուշ

Լուրեր

09.05.2024 | 10:30
«Զանգակատան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք
09.05.2024 | 10:19
ԱԱԾ-ն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին հորդորում է չոտնձգել իրավակարգի դեմ
09.05.2024 | 10:09
Փաշինյանը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.05.2024 | 10:05
Սամվել Շահրամանյանն այցելել էր Եռաբլուր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.05.2024 | 09:54
Մայիսի 13-ից ես դադարում եմ լինել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը. Միքայել Բադալյան
09.05.2024 | 09:43
Մադրիդի «Ռեալ»-ը դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ
09.05.2024 | 09:22
Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում հայ ժողովրդի զավակների ժառանգության կրողը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը․ ՀՀ վարչապետ
09.05.2024 | 09:21
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
09.05.2024 | 08:58
Նիկոլ Փաշինյանն ու բարձրաստիճան այլ պաշտոնյաներ ծաղիկներ են դնում Անմար կրակի մոտ. ՈՒՂԻՂ
09.05.2024 | 00:22
Ինչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը
09.05.2024 | 00:03
Հայաստանը զիջման պատրաստակամություն է հայտնել, նույնն ակնկալում ենք Բաքվից. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
08.05.2024 | 23:47
ՌԴ-ի և ՀՀ-ի ապրանքաշրջանառությունը գերազանցել է 7 մլրդ դոլարը, նման ծավալ երբեք չի եղել. Պուտին
08.05.2024 | 23:33
Մեկնարկել է Փաշինյան-Պուտին երկկողմ հանդիպումը
08.05.2024 | 23:30
Էրդողանի կուսակցության 1,3 մլն ընտրողներ ՏԻՄ ընտրություններում աջակցել են հիմնական ընդդիմադիր կուսակցությանը․ հարցում
08.05.2024 | 23:15
Դատավորների գնահատման անկախ մարմին կստեղծվի. նոր համակարգի նախագիծը ներկայացվել է դատաիրավական ոլորտի ներկայացուցիչներին
Բոլորը

2020 թվականից Եղեգիսի հովտում պեղումների արդյունքում գտնված մոտ 6000 տարվա վաղեմություն ունեցող դամբարանում հնագետները մինչ օրս հայտնաբերել են 30 հազարից ավելի նմուշ։

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Էվոլյուցիոն գենոմիկայի լաբորատորիայի վարիչ, պրոֆեսոր Լևոն Եպիսկոպոսյանը պատմեց, որ հայտնաբերված գտածոները, որոնք մոտ 6000 տարվա պատմություն ունեն, պատմում են անցումային ժամանակաշրջանի մասին, երբ մարդիկ որսորդ-հավաքչական ապրելակերպից անցել են նստակյաց ապրելակերպի՝ զբաղվելով անասնապահությամբ և երկրագործությամբ:

Կրտսեր գիտաշխատող Սաթենիկ Մկրտչյանը նշեց, որ Եղեգիս 1 հնավայրում հայտնաբերված նմուշների մեծ մասը պատկանում են ընտանի կենդանիներին. այծեր, ոչխարներ, կովեր: Բայց նաև հայտնաբերվել են վայրի կենդանիների մնացորդներ, ինչը՝ ըստ մասնագետի, փաստում է, որ մարդիկ զուգահեռ զբաղվել են որսորդությամբ:

Մասնագետները, որոնք իրականացնում են նմուշների ուսումնասիրությունները, նշում են, որ մեթոդները տարբեր են և դրանց ամեն մեկի շնորհիվ հնարավոր է լինում պարզել մի շարք կարևոր և բազմաբնույթ տեղեկություններ այդ դարաշրջանի և տվյալ գտածոյի մասին:

Լևոն Եպիսկոպոսյանի խոսքով՝ Եղեգիս 1 հնավայրը մեծ հետաքրքրություն է առաջացրել միջազգային և համաշխարհային արշավախմբերի և տարբեր մասնագետների շրջանում, ինչը մեկ անգամ ևս փաստում է, որ Հայաստանը մշտապես եղել և մնում է հետաքրքիր վայր՝ աշխարհի հնագիտական քարտեզի վրա:

«Հայաստանի տարածքն այնպիսի դիրքում է գտնվում, որը՝ ըստ մասնագետների, բոլոր ժամանակներում եղել է մարդկանց և կենդանիների միգրացիաների խաչմերուկ»,-ասաց պրոֆեսորը:

Խոսելով Հայաստանի հնագիտական պեղումների միջազգային անդրադարձներից և համագործակցությունից՝ Եպիսկոպոսյանը նշեց, որ միջազգային գործընկերների հետ համատեղ աշխատանքներ մշտապես են իրականացնում: Իսկ Եղեգիս 1 հնավայրի պեղումների մասին միջազգային ավելի ծավալուն, գիտական և հետաքրքիր հրապարակումներ առաջիկայում շատ կլինեն:

Եղեգիս 1 հովտում պեղումները շարունակվելու են և կվերսկսվեն 2024 թվականի հուլիսից: