Անգիրը դպրոցի տնօրեն դառնալու ճանապարհ չի․ ԿԳՄՍ նախարար

Լուրեր

07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
Բոլորը

Արդեն տևական ժամանակ է՝ դպրոցի տնօրենի նշանակման կարգով հարցազրույցի փուլն արվում է համատեղ հանձնաժողովի կողմից՝ նախարարության և լիազոր մարմնի մասնակցությամբ։ Ուզում եմ կիսվել մի քանի տպավորությամբ։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Երբեմն որոշ մարդկանց մոտ ընկալում կա, թե պետության պահանջները պիտի տարբեր լինեն քաղաքային և գյուղական դպրոցների տնօրենների համար, ասել է, թե գյուղական դպրոցների տնօրենների հավակնորդները կարող են որոշ հարցերի չտիրապետել կամ կարելի է աչք փակել ինչ-ինչ հարցերի վրա, որովհետև, ի վերջո, խոսում ենք գյուղական դպրոցի մասին։

Այս մոտեցումը իրականում ոչ այլ ինչ է, քան առաջարկ՝ սորտավորել մեր քաղաքացիներին ու այդ սորտավորման մեջ որոշ քաղաքացիների՝ նվազ բարենպաստ պայմանները ընդունել որպես նորմալ, այսինքն՝ եթե մենք գնանք այս ընկալման հետևից, պիտի ընդունենք, որ գյուղական այդ բնակավայրերի երեխաները ոչինչ, որ ավելի վատորակ կրթություն ստանան, դե դա է հնարավոր առավելագույնը։

Սա անընդունելի մոտեցում է․ պահանջները նույնն են, կրթության որակի նվազագույն ստանդարտը նույնն է, մեր երեխաներին հասանելիք կրթությունը պետք է նույն որակի լինի՝ անկախ բնակավայրից․ սա է կրթության ռազմավարության ասելիքն ու անելիքը։

Հենց այս նպատակով է, որ այսօր միլիարդավոր դրամներ են ներդրվում հենց գյուղական բնակավայրերում ուսուցիչների աշխատավարձի բարձրացման համար, դպրոցական ենթակառուցվածքի բարելավման համար։ Որովհետև խոսքը մեր երեխաների մասին է, որոնք նույն իրավունքներն ունեն՝ անկախ իրենց բնակության վայրից։ Ու, այո՛, գիտակցելով, որ դրան հասնելու համար ժամանակ է պետք, այդ ժամանակը պետք է օգտագործվի լուծումներ գտնելու, ոչ թե իրավիճակին հարմարվելու համար։

Դեռևս շատ հավակնորդների թվում է, թե հարցերն ունեն ի սկզբանե սխալ և ճիշտ պատասխաններ, որոնք պետք է հիշել։

Ցավոք, մասնակիցներից քչերն են դեռևս պատկերացնում, որ դպրոցի տնօրեն լինելն առաջին հերթին զարգացման տեսլական ունենալն է, որ պիտի սերտ կապված լինի տվյալ դպրոցի խնդիրների վերլուծության ու ձևակերպման հետ։ Անգիրը դպրոցի տնօրեն դառնալու ճանապարհ չի, մտածելն է այդ ճանապարհը։

Շատ բարդ է գործընթացը։ Բայց այլընտրանք չկա։

Սիրելի՛ հավակնորդներ, առաջին հերթին մտածեք դպրոցի մասին, որն ուզում եք ղեկավարել, մտածեք դպրոցի մասին ոչ թե որպես շենք, այլ որպես միջավայր ու բովանդակություն»,- գրել է Ժաննա Անդրեասյանը։