Թիվ 161 դպրոցում անցկացվելու է տակտիկական ուսումնավարժություն․ գործարկվելու է էլեկտրական շչակ
Փետրվարի 19-ին՝ ժամը 11:00-ին, «Երևանի Գ. Նժդեհի անվան թիվ 161 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով hատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ:
Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։