Ալեքսեյ Նավալնիի կինն ու մայրը հայտարարություն են տարածել

Լուրեր

20.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
20.11.2026 | 10:10
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
20.11.2026 | 10:09
«Ականատես»-ը ներկայացնում է ԱԺ ընտրությունների դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույցը. ՈՒՂԻՂ
20.11.2026 | 10:00
ԱԺ-ն շարունակում է քննարկել 2027 թվականի բյուջեի նախագիծը. ՈՒՂԻՂ
20.11.2026 | 09:55
«Կամավորների կոալիցիան» խոստացել է շարունակել աջակցությունն Ուկրաինային ու ձմռանը էներգետիկ հրադադարի կոչ արել
20.11.2026 | 09:46
Երևանում հրդեհ է բռնկվել խմորեղենի արտադրամասում․ դեպքի վայր է մեկնել հրշեջների 4 մարտական հաշվարկ
20.11.2026 | 09:30
Ամփոփիչ մրցաշար. Առաջին ռակետը 100 տոկոսանոց արդյունքով է դուրս եկել կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի կինը հայտարարություն է տարածել նրա մահվան հետ կապված լուրերից հետո, փոխանցում է Current time-ը։

«Չգիտեմ՝ հավատա՞մ, թե՞ ոչ այդ սարսափելի լուրերին, որոնք մենք ստանում ենք միայն ՌԴ պետական աղբյուրներից։ Երկար տարիներ մենք չենք կարող վստահել Պուտինին և նրա կառավարությանը։ Նրանք միշտ ստում են։ Բայց եթե դա ճիշտ է, ես ուզում եմ, որ Պուտինը, նրա կառավարությունն իմանան, որ պատասխանատվության կենթարկվեն մեր երկրի, իմ ընտանիքի և ամուսնուս հետ իրենց արածի համար: Եվ այդ օրը կգա շատ շուտով: Ես ուզում եմ կոչ անել ամբողջ համաշխարհային հանրությանը, այս սենյակում գտնվող բոլորին, աշխարհի բոլոր մարդկանց, որպեսզի մենք միավորվենք և հաղթենք այս չարիքին, հաղթենք սարսափելի ռեժիմին, որն այժմ Ռուսաստանում է: Այս ռեժիմը և Վլադիմիր Պուտինը պետք է անձնական պատասխանատվություն ստանձնեն այն բոլոր սարսափելի բաների համար, որոնք նրանք արել են իմ երկրի, մեր երկրի՝ Ռուսաստանի հանդեպ վերջին տարիներին»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Մյունխենի համաժողովում։

Հայտարարությամբ է հանդես եկել նաև Ալեքսեյ Նավալնիի մայրը։

«Չեմ ցանկանում որևէ ցավակցություն լսել։ Որդուս տեսել եմ ամսի 12-ին գաղութում, տեսակցության էինք։ Ողջ էր, առողջ, կենսուրախ»,- հայտարարել է Նավալնիի մայրը՝ Լյուդմիլա Նավալնայան։