Ակնհայտ է՝ սպանվել է Պուտինի կողմից․ Զելենսկին՝ Նավալնիի մահվան մասին

Լուրեր

20.11.2026 | 10:25
ՌԴ-ն զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում երեք կամուրջ է վնասվել, զոհեր կան
20.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
20.11.2026 | 10:10
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
20.11.2026 | 10:09
«Ականատես»-ը ներկայացնում է ԱԺ ընտրությունների դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույցը. ՈՒՂԻՂ
20.11.2026 | 10:00
ԱԺ-ն շարունակում է քննարկել 2027 թվականի բյուջեի նախագիծը. ՈՒՂԻՂ
20.11.2026 | 09:55
«Կամավորների կոալիցիան» խոստացել է շարունակել աջակցությունն Ուկրաինային ու ձմռանը էներգետիկ հրադադարի կոչ արել
20.11.2026 | 09:46
Երևանում հրդեհ է բռնկվել խմորեղենի արտադրամասում․ դեպքի վայր է մեկնել հրշեջների 4 մարտական հաշվարկ
20.11.2026 | 09:30
Ամփոփիչ մրցաշար. Առաջին ռակետը 100 տոկոսանոց արդյունքով է դուրս եկել կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
Բոլորը

Ալեքսեյ Նավալնին, որը մահացել է այսօր՝ փետրվարի 16-ին, ակնհայտորեն սպանվել է ռուս բռնապետ Վլադիմիր Պուտինի կողմից։ Այս մասին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում է RBK-ի ուկրաինական ծառայությունը։

«Հենց նոր հայտնի դարձավ, որ ՌԴ բանտում մահացել է Ալեքսեյ Նավալնին։ Ակնհայտ է, որ նա սպանվել է Պուտինի կողմից, ինչպես և այլ հազարավոր նահատակներ, ովքեր տառապել են այդ մեկ էության պատճառով։ Պուտինի համար միևնույն է, թե ով կզոհվի, միայն թե նա պահի իր դիրքերը»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ընդդիմադիր Նավալնին մահացել է գաղութում։ Ըստ հրապարակված տեղեկությունների՝ զբոսնելուց հետո նա իրեն վատ է զգացել՝ գրեթե անմիջապես կորցնելով գիտակցությունը։ Նշվում է, թե «ձեռնարկվել են անհրաժեշտ վերակենդանացման միջոցառումներ, սակայն նրան փրկել չի հաջողվել»։

Ալեքսեյ Նավալնին թիմը դեռևս չի հաստատել նրա մահվան մասին լուրերը։

Ռուս ընդդիմադիր գործիչը 47 տարեկան էր։