Օտարերկրյա առաջնորդներն ու դիվանագետները՝ Ալեքսեյ Նավալնիի մահվան մասին

Լուրեր

07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Օտարերկրյա առաջնորդներն ու դիվանագետներն անդրադարձել են բանտարկության մեջ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան մասին լուրերին, գրում է Current Time-ը։ Մասնավորապես, Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հայտարարել է, որ Նավալնիի մահը ռուս ազգի համար մեծ ողբերգություն է։

«Սա սարսափելի նորություն է։ Որպես ՌԴ ժողովրդավարության ամենամոլի պաշտպան՝ Ալեքսեյ Նավալնին իր ամբողջ կյանքի ընթացքում ցուցաբերել է անհավանական քաջություն։ Իմ մտքերը նրա կնոջ և Ռուսաստանի ժողովրդի հետ են, որի համար սա մեծ ողբերգություն է»,- նշել է Սունակը։

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելն էլ  հայտարարել է, որ ԵՄ-ն Ռուսաստանի ռեժիմին է համարում Նավալնիի ողբերգական մահվան միակ պատասխանատուն։ «Ես իմ խորին ցավակցությունն եմ հայտնում նրա ընտանիքին և նրանց, ովքեր ամենամռայլ պայմաններում պայքարում են ժողովրդավարության համար ամբողջ աշխարհում։ Մարտիկները մահանում են։ Բայց ազատության համար պայքարը երբեք չի ավարտվում»։

«Այսօր համացանցում լուրեր են հայտնվել ռուսական գաղութում Ալեքսեյ Նավալնիի մահվան մասին: Այս մահը ևս մեկ ապացույց է, որ բռնապետերի համար մարդկային կյանքն արժեք չունի: Պուտինյան ռեժիմը, ինչպես Լուկաշենկոյի ռեժիմը, փորձում է պահպանել իշխանությունը՝ ամեն կերպ ազատվելով հակառակորդներից»,- իր հերթին նշել է Բելառուսի ընդդիմադիր քաղաքական գործիչ Սվետլանա Տիխանովսկայան։

Նավալնիի մահվանն անդրադարձել է նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը․ «Նավալնին իր կյանքով վճարեց Ռուսաստան վերադառնալու քաջության համար»։