Ինչ առողջական վիճակում է եղել Նավալնին․ նրա վերջին ելույթը` մահից մեկ օր առաջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Որն է եղել ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան պատճառն ու ինչպիսի առողջական վիճակում է նա եղել։ Յամալ-Նենեց ինքնավար օկրուգի դաշնային քրեակատարողական ծառայության կայքում քաղաքական գործչի մահվան մասին հաղորդագրությունում պատճառները չեն նշվում։ Դրանում միայն ասվում է, որ զբոսանքից հետո Նավալնին իրեն վատ է զգացել և կորցրել գիտակցությունը, իսկ վերակենդանացման միջոցառումները դրական արդյունք չեն տվել։ Սակայն RT-ի աղբյուրը պնդում է, որ Նավալնիի մահը գրանցվել է պոկված թրոմբի պատճառով, գրում է Current time-ը։

Դրանից անմիջապես հետո Յամալ-Նենեց ինքնավար օկրուգի հասարակական մոնիթորինգի հանձնաժողովի նախագահ Դանիլա Գոնտարը «Ինտերֆաքս»-ին ասել է, որ Նավալնիից բողոքներ չեն ստացել, այդ թվում՝ առողջության հետ կապված։

SOTAvision-ը տեսանյութ է հրապարակել երեկ անցկացված դատական նիստից, որին տեսակապով մասնակցել է նաև Ալեքսեյ Նավալնին։ Տեսանյութում նա հիվանդ տեսք չունի, խոսում է վստահ, ժպտում ու կատակում։

Իրավապաշտպան և լրագրող Եվա Մերկաչևան, որը 12 տարի աշխատել է Մոսկվայի հանրային մոնիթորինգի հանձնաժողովում, կարծում է, որ քաղաքական գործչի առողջությունը կարող էր խաթարվել մշտապես պատժախցում մնալու պատճառով։

«Կարծում եմ, որ դրան կարող էր հանգեցնել անվերջ պատժախուց տեղափոխվելը, այսինքն՝ նա եղել է այնտեղ մեկ, երկու, երեք անգամ, իսկ պատժախցում գտնվելու դեպքերի թիվը պարզապես արդեն մի քանի տասնյակի էր հասել։ Պատժախուցը կալանավորման շատ ծանր պայման է։ Մարդիկ, ըստ էության, այնտեղ ավելի հաճախ են սառչում, ավելի հաճախ են սովամահ լինում»,- ասել է Մերկաչովան։

Ի դեպ, Նավալնին ավելի քան 300 օր անցկացրել է պատժախցում։

Նավալնիի փաստաբաններն ու համախոհները դեռևս չեն հաստատել նրա մահվան փաստը։

Մանրամասները՝ տեսանյութում: