Լատվիայի նախագահը Նավալնիի մահը Կրեմլի կողմից իրականացված սպանություն է անվանել

Լուրեր

15.09.2026 | 14:18
Բացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
15.09.2026 | 14:17
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը․ Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:11
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 14:08
Պարո՛ն Ղազարյան, Ձեր գործով զբաղվե՛ք, արվեստը թողե՛ք արվեստագետներին․ Ռուզաննա Երեմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:07
Հայաստանի գավաթ. հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերը
15.09.2026 | 13:59
Կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի՛, լինի՛ վաղը, լինի՛ հարատև․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:50
Ռուսական նավն ազդանշանային հրթիռներ է արձակել դանիական ուղղաթիռի ուղղությամբ
15.09.2026 | 13:42
Լարված իրավիճակ՝ Գյումրիի ավագանու նիստում․ Սիմոնյանը լքեց դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:33
Վաշինգտոնում հայկական բրենդիի համտեսի երեկո է անցկացվել
15.09.2026 | 13:28
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 13:27
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
15.09.2026 | 13:20
Վանաձորի ընտրությունները 2027 թվական հետաձգելու իրավական հիմք չկա․ «Անկախ դիտորդ»
15.09.2026 | 13:09
Աբովյան, Մասիս, Մարտունի, Վարդենիս․ հայտնի են մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրությունների օրերը
15.09.2026 | 13:02
Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Պեկին
15.09.2026 | 12:59
Խաժակ Թովմասյանը մատնանշել է այն ոստիկաններին, որոնք իր նկատմամբ բռնություն են կիրառել․  փաստաբանը հայտարարություն է տարածել
Բոլորը

Լատվիայի նախագահ Էդգար Ռինկևիչը ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահն անվանել է Կրեմլի կողմից իրականացված սպանություն։ Այս մասին նա հայտարարել է X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։

«Ինչ էլ որ մտածեք Ալեքսեյ Նավալնիի մասին՝ որպես քաղաքական գործչի, նա ուղղակի դաժանորեն սպանվեց Կրեմլի կողմից: Սա փաստ է, և սա այն է, ինչ դուք պետք է իմանաք Ռուսաստանի ներկայիս ռեժիմի իրական էության մասին: Ցավակցում եմ նրա ընտանիքին և ընկերներին»,- ասված է Էդգար Ռինկևիչի հայտարարության մեջ:

Հիշեցնենք՝ այսօր Յամալո-Նենեց ինքնավար օկրուգի դաշնային քրեակատարողական ծառայությունը հայտնել է բանտում ընդդիմադրի մահվան մասին։ Ըստ այդ տեղեկությունների՝ Նավալնին իրեն վատ է զգացել Յամալ-Նենեց ինքնավար օկրուգում զբոսանքից հետո՝ գրեթե անմիջապես կորցնելով գիտակցությունը։ Նշվում է, որ շտապօգնության բժիշկները հաստատել են դատապարտյալի մահը։ Նավալնիի փաստաբաններն ու համախոհները դեռ չեն հաստատել նրա մահը։ Նրա փաստաբան մեկնել է Խարպի գաղութ։

Թունավորման հետևանքներից երկարատև բուժումից հետո 2021 թվականի հունվարի 17-ին Ալեքսեյ Նավալնին Գերմանիայից վերադարձավ Ռուսաստան։ Ընդդիմադիր գործչին բերման ենթարկեցին հենց Մոսկվայի օդանավակայանից։ Այդ ժամանակից Նավալնին բանտում է։ Նա մեղավոր է ճանաչվել երեք գործերով և դատապարտվել երկարաժամկետ ազատազրկման։

Նավալնիի հիմնադրած քաղաքական կառույցները Ռուսաստանի իշխանությունների կողմից ճանաչվել են «ծայրահեղական կազմակերպություններ», իսկ Նավալնիի հարյուրավոր համախոհներ կա՛մ ենթարկվել են քրեական հետապնդման, կա՛մ ստիպված են եղել լքել Ռուսաստանը: Ընդդիմադիր գործչին առնչվող ևս մի քանի քրեական գործ քննության փուլում է։ Նավալնիին սպառնում էր ցմահ ազատազրկում։