Արփա գետում էլեկտրահարման եղանակով ապօրինի ձկնորսություն են արել․ 74-ամյա քաղաքացին ձերբակալվել է

Լուրեր

22.06.2026 | 04:06
ԱԱ-2026. Ուրուգվայ – Կաբո Վերդե` 2:2. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 01:08
ԱԱ-2026. Բելգիան ու Իրանը չպարզեցին հաղթողին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 22:09
ԱԱ-2026. Իսպանիան հաղթեց խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 22:05
ՍԴ-ն միավորել է ընտրությունների արդյունքների վերաբերյալ ներկայացված դիմումները․ դրանք կքննվեն նույն նիստի շրջանակներում
21.06.2026 | 21:01
«Քրիստոնեությունը կդառնա Հայաստանի նոր բրենդը»․ Ծառուկյանը՝ The Guardian-ին
21.06.2026 | 20:23
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին․ Հայհիդրոմետ
21.06.2026 | 20:00
Մեծ բերքը՝ Եվրոպայի ճամփին, փոքրը՝ աղբամանում․ արտահանման ճգնաժամի ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
21.06.2026 | 19:48
Թրամփը հայտարարել է, որ Քիր Սթարմերը հրաժարական կտա Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
21.06.2026 | 19:02
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
21.06.2026 | 18:04
Սթարմերը կարող է հունիսի 22-ին հայտարարել իր հրաժարականի մասին․ ԶԼՄ-ներ
21.06.2026 | 17:14
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
21.06.2026 | 16:29
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
21.06.2026 | 15:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
21.06.2026 | 14:57
Նուրբ ժպիտով՝ տրոլեյբուսի ղեկին. 23-ամյա Իվետան կարծրատիպեր է կոտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 14:12
Ղրիմում բենզինի վաճառքն ամբողջությամբ դադարեցվել է
Բոլորը

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները փետրվարի 15-ին Վայք քաղաքի տարածքում ծառայություն իրականացնելիս Արփա գետում նկատել են երկու տղամարդու: Մոտենալով՝ տեսել են, որ նրանք էլեկտրահարման եղանակով ձկնորսություն են անում․ տեղեկացնում են ՆԳՆ-ից։

Պարեկներին տեսնելով՝ նրանցից մեկը դիմել է փախուստի: Էլեկտրահարման եղանակով ձկնորսություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածի առկայության հիմքով վայքեցի 74-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վայքի բաժին, որտեղ հայտնել է, որ էլեկտրական պարագաներն իրենն են, ձկները ինքն է որսացել: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ փախուստի դիմած 53-ամյա վայքեցուն հայտնաբերելու ուղղությամբ:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն: