Պետք է կարողանանք ապահովել 7 տոկոս տնտեսական աճի թիրախը. վարչապետ

Լուրեր

07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
07.09.2026 | 15:25
Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
07.09.2026 | 15:14
Չինաստանը գաղտնի նյութեր է մատակարարել Ռուսաստանին՝ ԱԹՍ-ների արտադրության համար․ ԶԼՄ-ներ
07.09.2026 | 14:59
Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը
07.09.2026 | 14:56
Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից, մեկը խիստ նկատողություն է ստացել․ ՆԳՆ
07.09.2026 | 14:49
Իսրայելի կողմից Լիբանանի հարավին հասցված հարվածների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել
07.09.2026 | 14:33
ՌԴ-ն ու Հյուսիսային Կորեան բացել են երկու երկրների միջև առաջին ավտոմոբիլային կամուրջը
07.09.2026 | 14:14
«Էմիլի ֆարմ»-ի 7 մասնաճյուղում 9 վարչական խախտում է արձանագրվել
07.09.2026 | 13:56
Ներդրումային նոր հնարավորություններ և միջազգային համագործակցություն․ Պապոյանը՝ Դուբայի համաժողովում
07.09.2026 | 13:45
Մայր Աթոռը խոսում է Հովհաննավանքի «անհարիր միջոցառման» մասին, կարգալույծ հռչակված հոգևորականը պնդում է՝ տեսանյութերը կեղծ են
07.09.2026 | 13:33
Պուտինը զանգահարել է Ալիևին․ քննարկվել են առևտրատնտեսական ու հումանիտար հարցեր
07.09.2026 | 13:32
Գյումրիի «Համով հոտով» արագ սննդի կետը չի գործի
07.09.2026 | 13:21
ՔՀԿ-ի ատամնաբուժական կենտրոնի զուգարանում թմրանյութի նմանվող նյութեր են հայտնաբերվել
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի նախնական ուղենշային մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը. տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանում և միջազգային ասպարեզում ընթացիկ տնտեսական զարգացումներին և հնարավոր կանխատեսումներին, ըստ ոլորտների տնտեսական ակտիվության, արտահանման և ներմուծման դինամիկային, զբոսաշրջային այցելությունների միտումներին, հարկաբյուջետային քաղաքականությանը, կապիտալ ծախսերի մակարդակին և դրա հետագա ընդլայնման հնարավորություններին ու այլ հարցերի:

Այս համատեքստում, տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն, գերատեսչությունների ղեկավարները ներկայացրել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ:

Ամփոփելով՝ վարչապետն անդրադարձել է ընթացիկ տարվա տնտեսական զարգացման թիրախներին և քայլերին. «Մենք նախ 2024 թվականին պետք է ապահովենք 7 տոկոս տնտեսական աճ, ինչի՞ հաշվին՝ մեր աշխատանքի հաշվին: Կապիտալ շինարարության հետ կապված մեր ծրագրերը պետք է փորձենք մաքսիմալ որակով իրականացնել և ապահովել մեծ կատարողական, մեր միջին տարեկան վիճակագրականից ավելի բարձր ցուցանիշներ ապահովել: Այստեղ ցանկանում եմ հատուկ ուշադրություն հրավիրել մի քանի ծրագրերի վրա. ռենովացիայի ծրագիրն անպայման պետք է շարունակել, պետք է խթանել սահմանամերձ գյուղերում բնակարանաշինության 16 մլն դրամի ծրագիրը, որովհետև այդ ծրագիրը մեզ համար հնարավորություն է տնտեսական ակտիվությունը դեպի մարզեր ավելի շատ տեղափոխել, որովհետև դրա էֆեկտը շատ էական է: Ես ցանկանում եմ առողջապահության ապահովագրության վրա մեր ուշադրությունը հրավիրել, որովհետև ինձ համար ակնհայտ է, երբ այդ որոշումը կայացրեցինք՝ առողջապահության ոլորտում հսկայական ներդրումներ են լինելու, չի կարող այլ կերպ ուղղակի լինել: Եվ, ըստ էության, համակարգը պատրաստի վիճակում է»: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարությունն իր աշխատանքի շնորհիվ պետք է կարողանան ապահովել 7 տոկոս տնտեսական աճի թիրախը: